Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԿԸՀ-ն սահմանեց հանրաքվեի քարոզչության համար ԱԺ խմբակցություններին եթերաժամ տրամադրելու կարգը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին գումարված հանձնաժողովի հերթական նիստում սահմանեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության ժամանակ ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հանրաքվեի մասին» օրենքի համապատասխան կանոնակարգերի համաձայն` Ազգային ժողովի խմբակցություններին քարոզչության համար Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամանակ է տրամադրվելու ժամը 18:00-ից` որոշման երկրորդ հավելվածում առկա ժամանակացույցին համապատասխան, իսկ Հանրային ռադիոյով` օրը երկու անգամ` ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից հետո. տեխնիկական հարցերի հետ կապված վերը նշված ժամանակացույցը կարող է փոփոխվել ոչ ավել, քան երեսուն րոպե:

Հանրային հեռուստատեսությունը Ազգային ժողովի խմբակցություններին քարոզչության համար տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի. ընդ որում, նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ` օրը երկու րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով, դեկտեմբերի 1-ին և 2-ին երկու րոպե անվճար և հինգ րոպե վճարովի հիմունքներով, իսկ դեկտեմբերի 3-4-ը`  երեք րոպե անվճար և հինգ րոպե վճարովի հիմունքներով:

Իր հերթին Հանրային ռադիոն ԱԺ խմբակցություններին քարոզչության համար տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի, ընդ որում` նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ` օրը երկու անգամ` երկուական րոպե անվճար և մինչև երեքական րոպե վճարովի հիմունքներով, դեկտեմբերի 1-ին և 2-ին օրական երկու անգամ երկուական րոպե անվճար, իսկ դեկտեմբերի 1-3-ը օրական երկու անգամ մինչև չորս րոպե վճարովի հիմունքներով , իսկ դեկտեմբերի 3-4-ը օրական երկու անգամ`  երեքական րոպե անվճար և դեկտեմբերի 4-ին օրը երկու անգամ մինչև երեքական րոպե վճարովի հիմունքներով:

Այնուհետև` ԿԸՀ անդամները վիճակահանության կարգով որոշեցին ԱԺ խմբակցություններին քարոզչության նպատակով նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում եթերաժամանակի տրամադրման հերթականությունը (օրինակ` նոյեմբերի 6-ին առաջինը` «ՀԱԿ» խմբակցությունն է, երկրորդը` «ՀՅԴ» խմբակցությունը, երրորդը` «Օրինաց երկիր» խմբակցությունը, չորրորդը` «Հանրապետական» խմբակցությունը, հինգերորդը` «Ժառանգություն» խմբակցությունը և վեցերորդը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը):

 

Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով