Տոնական ներկայացումներ՝ Երևանի քաղաքապետարանի թատրոններում
ՎԻԴԵՈ«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում ցուցադրվել են ուրախ տոնական ներկայացումներ: «Ջրահարսը», «Հենզելն ու Գրետելը» և «Երկարաճիտք Պեպին նշում է Ամանորը» ներկայացումները բարձր տրամադրություն են պարգևել ոչ միայն մայրաքաղաքի երեխաներին, այլև նրանց ծնողներին: Նշենք, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում ամանորյա ներկայացումները կշարունակվեն մինչև հունվարի 13-ը:
Տոնական օրերին գործել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կարապի լիճ» և Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սահադաշտերը, որտեղ գեղասահքի սիրահարներն իրենց ժամանցը կարող են անցկացնել մինչև ձմռան ավարտը:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



