Տոնական ներկայացումներ՝ Երևանի քաղաքապետարանի թատրոններում
VIDEO«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում ցուցադրվել են ուրախ տոնական ներկայացումներ: «Ջրահարսը», «Հենզելն ու Գրետելը» և «Երկարաճիտք Պեպին նշում է Ամանորը» ներկայացումները բարձր տրամադրություն են պարգևել ոչ միայն մայրաքաղաքի երեխաներին, այլև նրանց ծնողներին: Նշենք, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում ամանորյա ներկայացումները կշարունակվեն մինչև հունվարի 13-ը:
Տոնական օրերին գործել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կարապի լիճ» և Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սահադաշտերը, որտեղ գեղասահքի սիրահարներն իրենց ժամանցը կարող են անցկացնել մինչև ձմռան ավարտը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



