Զինվորներն ու կիսազատները՝մեկուսարաններում կքվեարկեն. բայց ինչպե՞ս
ԲԼՈԳԳայանե Հովսեփյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գործող սահմանադրության՝2005թ. բարեփոխված, 30-րդ հոդվածում ասվում է, որ ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով ազատազրկման դատապարտված անձինք: Սրանից կարելի է բխեցնել, որ ժամանակավոր պահպանության բաժիններում՝ մեկուսարաններում գտնվողները / որոնց պայմանականորեն կարելի է կիսաազատներ համարել /կարող են մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Այսինքն՝հանրաքվեի ընթացքում կօգտագործվեն նաեւ մեկուսարաններում գտնվող կիսաազատների ձայները: Զինվորականության մասին գործող սահմանադրության մեջ որեւէ հիշատակում չգտանք, բայց եթե հաշվի առնենք, որ ԱԺ ընտրություններին զինվորականներն էլ են մասնակցել, նշանակում է, հանրաքվեին էլ կարող են մասնակցել: Չենք կարծում, թե վերջիններիս ՝զինվորներին ու կիսաազատներին թույլ տրվի «ազատ կամքի դրսեւորում» ցուցաբերել ընտրության ընթացքում: