Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աղջիկը զոհվել էր 2006-ի մայիսի 3-ին, Սոչիի ավիավթարից

ԲԼՈԳ

2006 թիվն էր, նոյեմբերի վերջը, կամ գուցե արդեն դեկտեմբերը, լավ չեմ հիշում: Հերթական անգամ սուսուփուս տանից դուրս էի եկել ու մենակ գնացել ամուսնուս գերեզմանին: Սովորություն էր, գնում էի մենակ, որ ուրիշներին չսպասեցնեմ, ու իր հետ մնամ մի քիչ: Կարոտում էի… Շատ…

Այդ օրը գնացել էի սովորականից ուշ: Այդ ժամերին սովորաբար գերեզմանոցում միայն պահակն է լինում, հավաքարարն ու մի քանի շուն…

Գերեզմանների շարքերով անցնելիս ձայն լսեցի, աղեկտուր ողբ էր, երիտասարդ տղամարդու ողբ: Լալիս էր երեխայի պես, փարվել էր քարին ու լալիս էր: Քարի վրա, ամբողջ հասակով մեկ, մի երիտասարդ գեղեցկուհի էր: Կարծես կենդանի լիներ, թվում էր, թե իսկապես այդ աղջիկն էր կանգնած նայում աշխարհին, անհաղորդ աչքերով: Տղան մենակ չէր, նրա հետ մի չորս հոգի կային: Երևի ընկերներով էին: Իհարկե, հիմա չեմ հիշում, թե կոնկրետ ինչ էր ասում այդ սգացող տղան, բայց տպավորվել է, որ խոսում էր այն աշխարհ հեռացած աղջկա հետ ու մեղադրում, որ իր սիրելի կինն իրեն լքել է:

Սիրտս սեղմվեց, չդիմացա: Ասում են կանանց արցունքներն ամենահզոր զենքն է, սխալվում են: Տղամարդու լացն է սարսափելի: Դրանից ավելի ահավոր բան չկա, հավատացնում եմ: Քիչ բան չեմ տեսել կյանքումս…

Գնացի ամուսնուս մոտ: Արդեն քարացած, աչքերս սառած: Մտովի խոսում էի հետը, բողոքում, որ այ այսպես, իրենք հեռանում են, իսկ մենք մնում ենք, միայն նրա համար, որ հիշենք իրենց հետ կապված ամեն լավն ու… մրսենք հոգով:

Սառած մատներով մի կերպ կրակ արեցի, խունկ գցեցի, նորից կծկեցի ձեռքերս վերարկուիս գրպաններում ու թափառող շների հետ զրուցելով գնացի դեպի գերեզմանոցի մուտքը: Շներն արդեն ինձ սովորել էին, ուղեկցում էին պոչները թափահարելով:

Այն գերեզմանի մոտ դեռ սառը քարին կպած մնացել էր երիտասարդը: Արդեն համարյա մութ էր: Երևի չգիտեք, գերեզմանոցում շշուկն անգամ բարձր է լսվում այդ ժամերին: Ընկերներն արդեն համոզում էին, որ գնան, որ միևնույն է, ոչինչ չի փոխվի, դառը ճակատագիր է, և այլն… Մի պահ նույնիսկ ցանկություն ունեցա մոտենալ այդ տղային, սփոփել մեծ քրոջ իրավունքով: Հետո մտածեցի, որ այս ժամին գերեզմանոցում միայնակ քայլող կնոջը հաստատ ճիշտ չեն հասկանա, գլուխս կախ շարունակեցի ճամփաս: Ես առաջ էլ էի տեսել այդ գերեզմանը, աղջիկը զոհվել էր 2006-ի մայիսի 3-ին, Սոչիի ավիավթարից:

Ամեն անգամ որևէ վթարի զոհերի մասին կարդալիս, կամ լսելիս ականջներումս այն տղայի ողբն է, բողոքը, թե ինչու իրեն լքեցին… Կյանք է, վթարներ էլ են լինում, իհարկե: Ամեն մարդ իր ճակատագիրն ունի, իհարկե: Բայց ամեն անգամ նման պահերի հասկանում ես, որ կյանքը կանգ առավ ևս մի անգամ, ևս մի անգամ ուժ է պետք, այն շարունակելու:

Ալինա Դերձյան   

Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել