Սերգո Երիցյանը տասնյակ միլիոնների փոխառություններ է հանձնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Երիցյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք, որից չորսը հողամաս և մեկն էլ՝ առանձնատուն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն 560 հազար դրամ ու 4039 ամերիկյան դոլար:
Երիցյանի հայտարարագրի ամենահետաքրքիր մասը նրա կողմից տրված փոխառություններին է վերաբերում: Ըստ հայտարարագրի՝ նա նախորդ տարի ունեցել է 139 հազար 949 ԱՄՆ դոլար, 79 միլիոն 419 հազար դրամ ու 178 հազար եվրո փոխառություններ:
Եկամուտներն էլ ստացվել են 2 միլիոն 36 հազար, 585 հազար ու 938 հազար դրամ աշխատավարձերից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



