Սերգո Երիցյանը տասնյակ միլիոնների փոխառություններ է հանձնել
ПОЛИТИКАՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Երիցյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք, որից չորսը հողամաս և մեկն էլ՝ առանձնատուն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն 560 հազար դրամ ու 4039 ամերիկյան դոլար:
Երիցյանի հայտարարագրի ամենահետաքրքիր մասը նրա կողմից տրված փոխառություններին է վերաբերում: Ըստ հայտարարագրի՝ նա նախորդ տարի ունեցել է 139 հազար 949 ԱՄՆ դոլար, 79 միլիոն 419 հազար դրամ ու 178 հազար եվրո փոխառություններ:
Եկամուտներն էլ ստացվել են 2 միլիոն 36 հազար, 585 հազար ու 938 հազար դրամ աշխատավարձերից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



