Օրվա բաղադրատոմս․ Կրեմով բուլկիներ՝ «Creme De Parisienne»
ԼԱՅՖԲաղադրամասեր՝
550 գրամ ալյուր
250 մլ ջուր
7 գրամ դրոժ
60 գրամ չոր կաթ
220 գրամ շաքարավազ՝ 120 գրամը կրեմ, 100 գրամը՝ խմոր
100 գրամ կարագ՝ 50 կրեմ, 50 խմոր
Աղ
3 հատ ձու՝ 2-ը կրեմի, 1-ը՝ խմորի
Վանիլին
300 մլ կաթ
30 գրամ կրախմալ
Պատրաստման եղանակ՝
Կրեմ՝
Շաքարավազը, չոր կաթը, կրախմալը, ձուն ու վանիլինը միախառնել։

Կաթը դնել կրակին, ավելացնել կարագ ու եռացնել։

Տաք կաթի կեսը լցնել ձվի զանգվածի վրա, դնել կրակին մինչ խտանա։

Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները միախառնել։

Դնել տաք տեղ, որ կրկնակի բարձրանա։
Հետո խմորը բաժանել 18 մասի։

Խմորը գրտնակել, կրեմը երկու շերտով քսել, փաթաթել։

Փաթաթելիս կտրվածքներ անել։

Պատել ձվով ու քունջութով։ Դնել ջեռով 180 աստիճանով 25 րոպե։


1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



