Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոլորը՝ տղամարդ, թե կին, արտասվում էին. Սերգեյ Նազարովը «Անավարտ թռիչքի» վրաստանյան ցուցադրության մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է .

Ամիսներ առաջ Ռուսական «Грани кино» ընկերության նախագահ Սերգեյ Նազարովը պայմանավորվածություն ձեռք բերեց և գնեց Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» ֆիլմը։ Այն ներկայացվեց ռուսական, վրացական, ԱՊՀ կինոշուկայում: Aysor.am-ը Սերգեյ Նազարովի հետ զրուցել է ոչ միայն այս ֆիլմի, այլ նաև նոր պայմանավորվածությունների և նկարահանվող ֆիլմերի մասին:

-Պարոն Նազարով, այժմ ի՞նչ նպատակով եք Հայաստանում:

-Մեր նպատակն է բարիք ցանել Կովկասում: Սկսել ենք Վրաստանից, այնուհետև եկել Հայաստան: Իմ ընկերությունը Մոսկովյան ընկերություն է՝ «Грани кино», սակայն ես ներկայացուցչություն եմ բացել Վրաստանում: Ես Հայաստանից «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմը գնեցի, որը հրաշալի պրեմիերա ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում: Անկեղծ եմ ու չեմ կարող ասել, որ կոմերցիոն մեծ հաջողություններ ունեցավ, բայց դա իր պատճառներն ուներ: Սակայն ես որոշեցի այն նաև Վրաստանում ցուցադրել, և ոչ միայն հայ հանդիսատեսի համար: Սակայն դժգոհ եմ Վրաստանի հայկական համայնքի աշխատանքից… Ուզում եմ ընդգծել, որ թեև ծնվել եմ Վրաստանում, բայց արմատներս հայկական են, այդ պատճառով էլ ուզում էի ինչ-որ լավ բան անել հայրենակիցներիս՝ վրացահայերի համար: Միշտ զգացել եմ, որ հայկական ինֆորմացիայի, օգնության պակաս կա: Փոքրուց որոշակի բարդույթներ եմ ունեցել այնտեղ, իսկ Հայաստանում ոչ մի բարդույթ չեմ ունեցել:

-Իսկ ո՞րն է դժգոհության պատճառը:

-Հայկական համայնքը ճիշտ չէր աշխատել, պրեմիերային միայն դահլիճի կեսն էր հավաքված, որոնց թվում էր և Վրաստանում Հայաստանի դեսպանը, ում ես չէի նկատել: Այնտեղ էր նաև հայ համայնքի ներկայացուցիչը, ում ամիսներ շարունակ ասել եմ՝ օգնեք մեզ, որ հայերը գան, դիտեն ֆիլմը: Վաղը, մյուս օր վրացիներն ինձ կասեն՝ սա է՞ր քո հայկական կինոն, որ մի տարի էր ասում էիր՝ պետք է բերես ու հայերի համար ցուցադրես: Չէ՞ որ պայմանավորվել էինք, այդ մարդիկ ինձ 15 տարի է՝ ճանաչում են, ի սկզբանե ասեցին՝ մեր կողմից խնդիր չկա, ուղղակի դու քո հայ համայնքի, սփյուռքի ներկայացուցչի հետ խոսիր: Ու  պատկերացրեք, այդ նույն հայ ներկայացուցիչը ինձ դեսպանի մոտ չուղեկցեց: Այդ մասին զարմանք հայտնեց անձամբ դեսպանը՝ Յուրի Վարդանյանն՝ ասելով. «Դուք, ճիշտ է, որևէ երկրի նախագահ չեք, բայց  մի կազմակերպության ղեկավար եք, ով իմ ժողովրդի համար ֆիլմ է բերել, ես էլ Ձեզ հյուր եմ եկել: Ի վերջո, բոլորս նույն գործով ենք զբաղվում: Ուղղակի ես ավելի մեծ լծակ ունեմ, դուք՝ ավելի փոքր, բայց նույն առաքելությունն ունենք»: Շատ խելացի, արիստոկրատ և լավ մարդ էր: Նաև հարցրեց, թե ինչու էր կինոդահլիճը կիսով չափ լցված… Բայց ես պատասխաններ չունեի: Ներեցեք, ես մոսկվացի եմ, 20 տարի է՝ այնտեղ եմ ապրում, Վրաստանում ոչ-ոքի չեմ ճանաչում: Իմ գործընկերը ընդամենը երկու ամիս առաջ է իր ուսերին վերցրել պարտականություն: Բայց նա բոլորովին այլ գործառույթ ունի, պարզապես շատ է սիրում կինոաշխարհն ու այս միտքն իրեն դուր էր գալիս ու փորձել է ամեն կերպ օգտակար լինել: Սակայն դրա համար կան հատուկ մարդիկ, ովքեր ստույգ այդ գործով պետք է զբաղվեին՝ գովազդներ տեղադրեին, հանրությանը տեղեկացնեին: Վրացահայերի շրջանակում չկա այնպիսի մի կառավարիչ, որը կզբաղվեր հայկական մշակութային գործունեությամբ: Բավարար չէ այն, որ Սունդուկյան թատրոնի անձնակազմը, ի դեպ, որտեղ ազգականներ ունեմ՝ Գագիկ Ադիլխանյան, Աիդա Բաբաջանյան, երբեմն ծրագրով այցելում է Վրաստան… ինչևէ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչը ոչ թե 1, այլ 0 տոկոս աշխատանք էր կատարել: Չնայած այն հանգամանքին, որ ես 3 ամիս նրանց հետ շփվել եմ, զրուցել, համագործակցել, ասել, որ ֆիլմ եմ բերելու, հայկական ֆիլմ:

-Կարելի՞ է ենթադրել, որ վրացի հանդիսատեսն ավելի լավ է արձագանքել, քան հայ:

-Եթե ասեմ, որ մշակույթի փոխնախարարը ֆիլմի ժամանակ լաց էր լինում՝ կբավարարի՞: Իր աղջկա հետ էր եկել, արցունքախառը դուրս եկան՝ ասելով՝ դուք մեզ լացացրեցիք այդ ֆիլմով: Ասեմ ավելին, հանդիսատեսի շարքերում գտնվող բոլորը՝ տղամարդ, թե կին, արտասվում էին: Դեսպանն էլ էր ազդվել:

-Ասացիք, որ Ձեզ չէին ներկայացրել դեսպանին: Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր հանդիպումը:

-Պրեմիերայի հաջորդ օրն ինձ զանգահարեց Վան Բայբուրտը և ասաց, որ ինձանով, իմ բերած ֆիլմով հետաքրքրվում է Հայաստանի դեսպանը: Ինձ հրավիրեցին «Հոլիդեյ Թբիլիսի» հյուրանոց, որտեղ ՆԱՏՕ-ի օրերի շրջանակներում հանդիպում էր նշանակված՝ նախագահների, վարչապետների մակարդակով… Մի խոսքով, պայմանավորվեցինք՝ հայկական ֆիլմերը Վրաստանում, իսկ վրացական ֆիլմերը Հայաստանում ցուցադրել, ներկայացնել՝ այդպիսով մշակութային կապեր հաստատելով: Բայց կցանկանամ ընդգծել, որ երբ եկա Հայաստան և ասացի, որ վրացական ֆիլմ եմ ուզում ցուցադրել, ասացին՝ անիմաստ է, այստեղ դա ոչ-ոքի պետք չի: Բայց դա սխալ է, նման բան ասել չի կարելի: Այստեղ պետք է մտածեն, որ Վրաստանում 150 հազար հայ է ապրում: Հետո էլ կասեն, որ վրացիները լավ չեն վերաբերում:

-Արդեն հայտնի՞ է, թե ինչ վրացական ֆիլմեր եք ցուցադրելու Հայաստանում:

-Իհարկե, ես ունեմ իմ կոլեկցիոն վրացական կինոները: Առաջինը կցուցադրվի Տինատին Կադժիրաշվիլիի ֆիլմը, որը ես Ռուսաստանում անվանափոխեցի՝ դարձնելով «Ամուսնություն՝ ճաղերից այն կողմ»: Սահակաշվիլիի ժամանակներն են, երբ շատ տղամարդիկ հայտնվեցին բանտերում, նույնիսկ հեծանիվ գողանալու համար 10 տարի էին նստեղնում: Ու շատ աղջիկներ, ովքեր չէին հասցրել ամուսնանալ՝ զագսավորվում էին բանտերում: Այնուհետև կլինի Օտար Իոսելիանինի «Ձմեռային երգ» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կսկսվի Վրաստանից: Եթե հանկարծ ինձ որևէ մեկը ասի, որ այդ ֆիլմն այստեղ չպետք է ցուցադրվի, ապա իր համար ամոթ կլինի: Նա համաշխարհային դասական է:

-Պարոն Նազարով, իսկ Ռուսաստանո՞ւմ ինչպես ընդունեցին «Անավարտ թռիչքը»:

-Նախ ասեմ, որ պրեմիերան շատ լավ անցավ, ներկա էին բոլոր հայ աստղերը: Սակայն ավելի շատ ռուսներ էին գալիս ֆիլմը դիտելու, քան հայեր:

-Նույն Վրաստանյան պատմությո՞ւնը:

-Այո, բայց Ռուսաստանում բոլորովին այլ պատճառ կար դրա համար: Այնտեղի համայնքը շատ լավ է աշխատում, ուղղակի հայերն արդեն փոխվել են, կինոյով հետաքրքրված չեն: Շատ-շատ ամերիկյան արտադրության ֆիլմեր են նայում: Բայց ես ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել. եթե որևէ մեկն իրեն հայ է համարում, ապա պարտավոր է տարին գոնե մեկ անգամ այցելել հայկական մշակութային օջախ: Կապ չունի, թե դա մշակույթի որ տեսակն է: Հակառակ դեպքում, 10-15 տարի հետո մեր երեխանրը, մեր թոռները իրենց արմատների, մշակույթի մասին ոչինչ չեն իմանա:

-Փաստորեն, կարելի՞ է փաստել, որ այս ֆիլմը Ռուսաստանում, Վրաստանում ցուցադրելու նպատակը նախ և առաջ մշակութային կապեր ստեղծելն է, հետո նոր կոմերցիան:

-Միանշանակ: Եվ եթե որևէ օլիգարխ փորձում է մասնագետներ հավաքել հայկական սփյուռքի համար մի բան անելու, ապա ես երկար տարիներ եմ եղել այս ոլորտում, պրոֆեսիոնալ եմ ու ինքս եմ ամեն ինչ նախաձեռնում, անում: Հաշվարկեցի ու հասկացա, եթե ես կարող եմ այս գործն անել, ապա ինչո՞ւ տանը նստեմ: Ինձ այդպես հետաքրքիր չի, ես ուզում եմ աշխատել, լավ գործ կատարել: Ինձ համար կոմերցիան կոմերցիա է, բայց ազգային պատկանելությունն առավել բարձր է դասվում: Ես, իմ ծանոթները, մտերիմները երեխաներ ունենք, չեմ ցանկանում, որ իրենք դեգրադացիայի ենթարկվեն, անգամ սեփական ազգանունից ամաչեն: Մշակութային կապերը  սերտացնում են հարաբերությունները: Իմ նպատակն է գոնե մեկ տոկոսով այդ կապերն ամրապնդել:  

-Նախատեսո՞ւմ եք «Անավարտ թռիչքն» այլ երկրներում էլ ներկայացնել:

-Իհարկե, կցուցադրենք Կազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում…Ես միայն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար եմ իրավունքը գնել: Բայց Ելենա Արշակյանից տեղեկացա, որ Կանադայում ևս այն կցուցադրվի:

-Հայկական ուրիշ ինչ ֆիլմեր եք պատրաստվում «տանել»: Նաև, որպես ռեժիսոր, ինչ նոր աշխատանքներ եք պատրաստում:

-Նախ ասեմ, որ մի նախագիծ կա, որում ես հանդես եմ գալիս որպես պրոդյուսեր՝ ֆիլմի առաջխաղացման տեսանկյունից…Մարդը կարող է ֆիլմը ստեղծել, սակայն  այն տարբեր երկրներում ցուցադրել՝ ոչ բոլորը կարող են: Հավատացեք, պատճառը միայն ֆինանսը չէ, կազմակերպչական, հաղորդակցման հետ կապված շատ հարցեր կան… Հաջորդ ֆիլմը, որ պետք է տանեմ, «Ճակատագրի հեգնանք» ֆիլմի մոտիվներով է: Սակայն սա այլ տեսանկունից է… Ավելի ճիշտ ֆիլմը հենց այդպես չի կոչվի, պարզապես ենթատեքստն է այդպես: Այն հայի, վրացու և ադրբեջանցու մասին է: Սցենարն արդեն պատրաստ է, շուտով կնկարահանենք:

-Մի փոքր կմանրամասնե՞ք ֆիլմի մասին:

-Հայ ընկերոջը Թբիլիսի ուղարկելու փոխարեն պատահաբար ուղարկում են Բաքու: Երբ հասնում է տեղ, զանգահարում է, հայերեն հարցնում, թե ուր է եղբայրը: Կողքից անցնող ադրբեջանցիները լսում են, որ նա հայերեն է խոսում, բարձր տրամադրություն ունի, ուրախությունն է հայտնում, որ Հայաստան է եկել: Երբ ադրբեջանցիները մոտենում, հարցնում են, թե ի՞նչ է անում այնտեղ, նա էլ ջղայնանում ու հարցնում է՝ թե դո՞ւք ինչ եք կորցրել Հայաստանում: Ադրբեջանցիք գլխի են ընկնում, թե ինչ է կատարվել: Այս հային տանում են Ռեստորան, այնուհետև բաղնիք: Մի լավ ուտել-խմելուց հետո զանգում է Հայաստան՝ եղբորը, ու տեղեկացնում, որ ինքը Բաքվում է՝ ամենաընտիր բաղնիքում լողանում է (ծիծաղում է)… Այ այսպիսի ֆիլմ է: Այս ֆիլմի մտահղացումն իմն է: Նախ ասեմ, որ այն նկարահանվելու է ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, այլ Ռուսաստանում: Միայն այսպես՝ սխալմամբ հայ մարդը կարող է հայտնվել Բաքվում: Թող կարդան այս մասին նաև ադրբեջանցիները: Ի դեպ, ես հաջորդ տարվա մարտ ամսին պատրաստվում եմ մեկնել Բաքու:

-Համարձակ չէ՞ Ձեր գնալը: Մենա՞կ եք գնալու:

-Այո, մենակ եմ գնալու: Վրաստանում Հայաստանի դեսպանն էլ այսպիսի աչքերով ինձ նայեց, երբ հայտնեցի մեկնելուս մասին (ծիծաղում է): Զգուշացրեց, որ դա վտանգավոր է կյանքի համար, խորհուրդ տվեց նման բան չանել: Բայց ես պարտավոր եմ դա անել: Եվ հետո, ես մահից չեմ էլ վախենում. Մի օր ծնվել ենք, մի օր էլ մահանալու ենք: Այս դեպքում գոնե կհասկանամ՝ հանուն ինչի եմ մահացել: Ինձ համար հաճելի է, որ արդեն ռուս-վրացական նման կամուրջ եմ դարձել, երկխոսությունը ստացվել է: Վրացական ֆիլմ է ցուցադրվել Ռուսաստանում, գնահատվել է:

-Ո՞րն է նոր ֆիլմի մեսիջը լինելու:

-Ես ուզում եմ ոչ թե մտերմացնել, այլ հեռանկարներ ցույց տալ… Թող «ցեցը» գցեմ, հետո մարդիկ մտածեն, որ քաղաքականությունը միայն մի քանիսի ձեռքին է, ժողովուրդը պետք է այլ կերպ նայի: Եթե այս գաղափարին երիտասարդների թեկուզ մեկ տոկոսը դրականորեն նայի, դա արդեն մեծ բան է:

-Ի դեպ, Հայաստանում վերջին շրջանում կատակերգական ֆիլմեր շատ են նկարահանվում: Հետևո՞ւմ եք զարգացումներին:

-Իհարկե: Վրաստանում հաջորդ ֆիլմը, որ վարձույթով ցուցադրվելու է, «Սուպեր մաման» է, որն արդեն թարգմանել են ռուսերեն, շուտով նաև՝ վրացերեն: Ասեմ, որ Հայկոն հիմա նկարահանում է նաև «Սուպեր մամա-2»-ը: Ի դեպ, Ելենա Արշակյանի «Մեր գյուղը» ֆիլմի իրավունքները ևս ցանկանում եմ գնել, շատ լավ տրագիկոմեդիա է: Ինչ խոսք, Հայաստանում ֆիլմարտադրության զարգացում է նկատվում:

-Պարոն Նազարով, հաճա՞խ եք Հայաստանում լինում:

-Ցավոք, սա 4-րդ անգամն է:

-Ի՞նչ կավելացնեք մեր զրույցի վերջում:

-Ես չեմ ամաչու խնդրել, քանի որ չեմ ասում, որ գաք ինձանից ծաղիկ գնեք: Ուղղակի ուզում եմ աջակցեք ժողովրդին: Դրա համար աջակցեք ինձ և ես ամեն ինչ կանեմ… Ողջունում եմ բոլոր հայերին: Ասեմ, որ Վրաստանում այնքան համեղ բաներ չկերա, որքան կերա Երևանում՝ «Կովկասի գերուհին» ռեստորանում: Սա ճիշտ է, որպես գովազդ կընկալվի, բայց հավատացեք, ինձ դրա համար ոչ մի դրամ չեն տվել, մենք նույնիսկ միմյանց չենք ճանաչում (ծիծաղում է): 

-Հայկական խոհանոցից ինչ եք նախընտրում:

-Հայկական քյուֆթա եմ շատ սիրում, ապուր և իշխան…Իսկ դոլմա ամեն տեղ սարքում ենք:

 

Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանԿետոգենային դիետան կարող է բարակ աղիքի քաղցկեղ առաջացնել. ինչ են պարզել հետազոտողներըՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԱդրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել ՀայաստանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Այս սովորական սարքը կա գրեթե յուրաքանչյուր տանը, բայց շատերը չգիտեն, թե ինչ վտանգներ կարող է առաջացնել սխալ օգտագործման դեպքումԲրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի եղանակը այլևս նախկինը չէ․ ինչ է սպասվում առաջիկա տարիներինԵթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա Կոստանյան2026-ի ամենավտանգավոր խաբեությունները․ ինչ նոր մեթոդներով են մարդկանց դատարկում բանկային հաշիվներըՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացելԽմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»«Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք Չալաբյան