Մոսկվան փոթորկի մեջտեղում է գտնվում. ՌԴ ֆինանսների նախկին նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՃգնաժամի բարձրակետը դեռ չի հաղթահարվել։ Մոսկվան փոթորկի մեջտեղում է գտնվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը Սանտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։ Նրա խոսքով՝ առաջին եռամսյակում թվում էր, թե Ռուսաստանը դուրս է գալիս ճգնաժամից, սակայն երկրորդ եռամսյակի վիճակագրությունը ցույց կտա, որ դա այդպես չէ։
Կուդրինի խոսքով՝ ռուսական տնտեսության նոր լուրջ մարտահրավերը Արեւմուտքի հետ անորոշ հարաբերություններն են, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։



