Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները քննարկելիս պետք է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք՝ հաշվի առնելով առնվազն մի քանի հանգամանք: Դրանցից առաջինն այն է, որ Կոտայքի մարզը ունի արդյունաբերական լավ ավանդույթներ. Աբովյան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղակայված էին Խորհրդային միության ռազմարդյունաբերական համալիրն սպասարկող մեծ թվով ձեռնարկություններ: Հայտնի պատճառներով այդ ձեռնարկությունները չէին կարող շարունակել իրենց գործունեությունը, բայց այժմ արդեն հնարավորություն ունենք դրանք վերագործարկելու, իհարկե, ոչ թե նախկին արտադրանքը թողարկելու, այլ՝ ժամանակակից, մրցունակ արտադրանք, որի ցանկը կա Էկոնոմիկայի նախարարությունում և, անպայման, անհրաժեշտ է Էկոնոմիկայի նախարարության հետ միասին մանրամասն գույքագրել այն արտադրական տարածքները, որտեղ մենք կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ՝ նոր արտադրանքի համար: Սա, իրոք, մեծ հնարավորություն է մարզի զարգացման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկրորդ հանգամանքն այն է, որ Կոտայքի մարզն ունի հրաշալի բնություն և մարդիկ, ովքեր հողի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունեն: Բնությունը հրաշալի է, բայց բնակլիմայական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն գյուղատնտեսության համար: Ուստի, մենք պետք է Կոտայքի մարզում զարգացնենք գերժամանակակից գյուղատնտեսություն, որը գրեթե 100 տոկոսով ապահովում է բարձր բերքատվությու ն: Խոսքս ժամանակակից ջերմոցների մասին է՝ մեծ ջերմոցների ու նաև ցանցապատ և կաթիլային ոռոգում ունեցող այգիների մասին: Վերջին տարիներին իմ հաճախակի այցելությունները Կոտայքի մարզ հենց այդ հանգամանքներով են պայմանավորված: Մենք ձեզ հետ միասին եղանք տարբեր ջերմոցներում, այգիներում, և ակնհայտ է, որ ամեն կերպ պետք է խրախուսենք այս գործընթացը: Անկեղծորեն պետք է ասեմ՝ ես գոհ եմ, որ Կոտայքի մարզն այս բնագավառում լոկոմոտիվի դերակատարություն ունի: Մենք պետք է գործընթացը շարունակենք: Մարզի հրաշալի բնությունն իր ջրային ռեսուրսներով, իր գեղատեսիլ վա յրերով շատ մեծ հնարավորություն է տալիս զարգացնելու ինչպես զբոսաշրջությունը, այնպես էլ առողջարանային բիզնեսը: Ծաղկաձորը, Աղվերանը, Հանքավանը, Արզնին, Բջնին լավ հնարավորություններ են, որպեսզի մենք կարողանանք զարգացնել այս բնագավառը:

Կոտայքի մարզում տեղակայված են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, և դրանք մագնիսի պես ձգում են զբոսաշրջիկներին: Բայց մենք պետք է լուծենք առնվազն երեք խնդիր. առաջինը ենթակառուցվածքների խնդիրն է՝ այդ թվում լավ ճանապարհների, երկրորդը՝ մենք պետք է սովորենք ժամանակակից ձևով կառավարել աղբահանությունը և աղբավայրերը: Եվ երրորդը՝ պետք է ունենանք որակյալ սպասարկող անձնակազմ: Եթե պատմամշակութային հուշարձանը նույնիսկ լավագույններից է և շատ մեծ արժեք է ներկայացնում, բայց դեպի այդ հուշարձան տանող ճանապարհը քարուքանդ վիճակում է, ճանապարհÕ « աջ ու ձախ հատվածներում ամենուրեք աղբ է, և էքսկուրսավարն էլ չունի անհրաժեշտ որակավորում, ապա երկրորդ անգամ այդ զբոսաշրջիկն այլևս ցանկություն չի ունենա այցելել այդ վայրը: Անշուշտ, պետությունը պարտավոր է միջոցներ ներդնել, և ենթակառուցվածքների զարգացումը, ճանապարհաշինությունը առանց պետության մասնակցության անհնար է զարգացնել: Պետությունը գումար է ներդնում, կառուցում է այդ ճանապարհը, բայց պահպանման խնդիրները դրվում են մարզպետարանների վրա: Այդ պահպանման խնդիրների համար ևս գումարներ ենք հատկացնում, որոնց արդյունավետ օգտագործմանը պետք է լուրջ ուշադրություն հատկացնել:
Հավանաբար, տեղյակ եք, Էկոնոմիկայի նախարարությունն ու Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեզ պետք է տեղյակ պահեին երկու կարևոր ծրագրերի մասին: Մեկը աղբավայրերի կառավարման ծրագիրն է, երկրորդը՝ զբոսաշրջության զարգացման, որն իր մեջ ունի նաև այդ ենթակառուցվածքների բարելավման բաղադրիչը:

Անշուշտ, շատ կարևոր հանգամանք եմ համարում, որ մարզի տարածքում գտնվող բուժհաստատությունները վերջին ժամանակներս բավականաչափ հագեցվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով: Կցանկանայի լսել՝ արդյո՞ք բուժանձնակազմն ամբողջությամբ համալրված է, և դա ի՞նչ չափով է նպաստել, որպեսզի մարզի բնակիչները բժշկական օգնություն ստանան մարզում, այլ ոչ թե՝ Երևանում:

Այս խնդիրների մասին կցանկանայի այսօր հանգամանորեն խոսենք»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրել է ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Կոտայքի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները, հիմնախնդիրներն ու գերակայությունները՝ նշելով, որ մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում գյուղատնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում, ջերմոցային տնտեսությունների հիմնման ուղղությամբ, որոնք իրենց դրական արդյունքն են տալիս:

Մարզպետ Գուլոյանը վստահեցրել է, որ ՀՀ Նախագահի նշած և մարզում առկա այլ հիմնախնդիրների լուծման գործում մարզպետարանը հետևողական կլինի և ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար կզեկուցի Նախագահին:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ Կոտայքի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ մշակել մարզի վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների ցանկ և ժամանակացույց՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ քննարկել մարզի ցանքային տարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և մշակության ինտենսիվացման, մասնավորապես՝ նոր ինտենսիվ այգիների և ջերմոցային տնտեսությունների հիմնման, կոոպերացիաների զարգացման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան խթանման մեխանիզմների կիրառման ուղղությունները:

Կոտայքի մարզպետին հանձնարարվել է նաև ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի արդիականացման ներկա փուլի արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին մասնագետներով ապահովման շարունակական միջոցառումներ ձեռնարկելով:

Մարզում արդյունաբերական զարգացման նոր գործարար ծրագրերի իրականացման նպատակով, Կոտայքի մարզպետին հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ իրականացնել նախարարության կողմից ներկայում քննարկվող գործարար ծրագրերի պահանջներին համապատասխանող արտադրական և այլ տարածքների գույքագրում՝ հավաքագրված տվյալները ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով, ՀՏԶՀ-ին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց:

Մարզի զբոսաշրջության պոտենցիալի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ մշակույթի նախարարի և ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել Կոտայքի մարզի պատմամշակութային արժեքների շուրջ ձևավորված միջավայրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման նպատակադրումները՝ համապատասխան առաջարկությունների ձևավորման գործընթացում հետայսու ևս ներառելով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճա կների նախարարության ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմիններին և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:

Սողանքային գոտիների դեմ պայքարի ծրագրի մշակման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ մարզի Ողջաբերդ, Հացավան, Քանաքեռավան, Արգել, Պտղնի, Գեղադիր համայնքների սողանքային տեղամասերում համապատասխան հիմնավորված միջոցառումների իրականացման ուղղությամբ ինժեներաերկրաբանական համալիր հետազննությունների և ռեժիմային դիտարկումների իրականացման միջոցառումներ մշակել: Իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարվել է՝ ինժեներաերկրաբանական համալիր հետազննությունների արդյունքների հիման վրա առ աջարկություններ մշակել Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի սողանքային հատվածների լիարժեք վերականգնման և հետագա անխափան շահագործման ուղղությամբ՝ համապատասխան աշխատանքներն առաջիկա ճանապարհաշինական ծրագրերում ներառելու նպատակով նշված արդյունքները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

 

Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՀրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Իշխանափոխությունից հետո ինքս նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք. Արմեն ԱշոտյանԻրանը պատրաստ է պшտերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի դեպքում․ Իրանի իշխանությունների ներկայացուցիչՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Ագրեսիվ շունը հարձակվել է մոր և երեխայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՔաղցկեղի դեմ նյութ՝ գորտի աղիքներիցԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՆովոպասիդի թաքնված վտանգները. ինչ պետք է իմանալ նախքան այն օգտագործելըՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Ջրամբարի տարածքում մահացած մարմին է հայտնաբերվելԱղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»Հայրը հայտնել է, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն. նոր մանրամասներԱռողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա ԿոստանյանՋուր չի լինի․ հասցեներ 36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքումՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery 1-ամյա երեխան եռացրած ջուրը լցրել է վրան, ստացված այրվածքներից մահացել էՈվքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ի դրությամբ Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Կինը թունավորել է իր դստերը՝ ընտանիքի հեղինակությունը վիրավորելու համարՀյուսիսային Կորեան արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են