Մովսիսյանն ու Օզբիլիսը վերսկսկել են անհատական մարզումները
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի անդամներ` Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում վերադարձել են անհատական մարզումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Championat.com-ը, անհատապես Մովսիսյանի և Օզբիլիսի հետ մարզվել են նաև Եվգենի Մակեևը, Ջանո Անանիձեն և Վլադիմիր Գրանատը: Հայմորիտ ի պատճառով չի մարզվել միայն Կիրիլ Կոմբարովը:
Մովսիսյանը վնասվածք էր ստացել երկու շաբաթ առաջ և միայն այսօր է սկսել մարզվել, իսկ Օզբիլիսը թեթև վնասվածք էր ստացել նախորդ կիրակի կայացած Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ խաղում:
Մոսկովյան ակումբը նոյեմբերի 6-ի երեկոյան կմեկնի Գրոզնի` հաջորդ օրը ՌԴ Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Թերեք»-ի հետ խաղն անցկացնելու համար:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



