Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նախ՝ հանրաքվե, հետո՝ ընտրություններ, ապա և՝ Սահմանադրության փոփոխություն. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, անդրադառնալով ՀՀ խորհրդարանը լուծարելու մասին վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությանը, կատարել էր հետևյալ գրառումը. «Կարծում եմ այլ ելք չկա, քան ս./թ. հոկտեմբերի 20–ին ՀՀ Սահմանադրության 2–րդ հոդվածի հիման վրա հանրաքվեի հրավիրում՝ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու և դրանից հետո գործող ԱԺ լուծարելու հարցով: Դա մեզ զերծ կպահի հակահեղափոխական ուժերի կողմից նոր պատերազմի հրահրումից, ինչպես նաև մի շարք տնտեսական խնդիրներից: Պետք է պահպանել ոչ թե Սահմանադրության տառը, այլ ոգին»: 

«Փաստ» օրաթերթը փորձեց պարզել, թե դիվանագետն ինչ նկատի ունի՝ «պետք է ոչ թե Սահմանադրության տառը պահպանել, այլ՝ ոգին» ասելով, եթե գործ ունենք հստակ ձևակերպումների հետ: Եվ այդ պարագայում ոգու մասին խոսելը մի տեսակ տարակուսանք է առաջացնում: Արա Պապյանի դիտարկմամբ, հարցը ճիշտ կլիներ, եթե Սահմանադրությունը կարված չլիներ կոնկրետ անձի համար և որևէ կասկած չլիներ դրա ընդունման համար: 

«Բայց, Սահմանադրությունը հստակ սարդոստայնի նման է գրված, որպեսզի դրա միջոցով բոլոր խնդիրները հօգուտ այդ մեկ անձի լուծվեն: Եվ հիմա մենք հանգել ենք այն իրողությանը, որ այս Սահմանադրությամբ որևէ խնդիր լուծել հնարավոր չէ: Եվ եթե Սահմանադրության 2–րդ հոդվածն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը իրականացնում է իր իշխանությունը ընտրությունների և հանրաքվեի միջոցով, ապա 202 հոդվածում ամրագրված է, որ Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: 

Այդուհանդերձ, հանրաքվեն կարող է իրականացվել, եթե հանրաքվեի վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն երկու երրորդով: Պարզ է, որ Սահմանադրության մեջ այստեղ արդեն իսկ ներդրված հակասություն կա»,– ասաց Ա. Պապյանը:

Ըստ նրա, այս հակասությունը պետք է լուծվի հօգուտ ինքնիշխանության, քանի որ մեր պետության գերագույն արժեքն, ըստ Սահմանադրության, այն է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ է պատճառը, որ սահմանադրական փոփոխություններ անելու փոխարեն հարցը պետք է հանրաքվեի միջոցով լուծել, և բոլոր հարցերը ինքնաբերաբար կլուծվեն: 

Եվ քանի որ ներկայում ժողովուրդն ու ԱԺ–ն միմյանց հանդեպ դիմակայության մեջ են, ապա այս պարագայում հարցը պետք է լուծվի հօգուտ ժողովրդի, ոչ թե ԱԺ–ի:

«Աշխարհի ամենազարգացած երկրներում հանրաքվե անցկացնելն ընդունված երևույթ է, որը դեմոկրատիայի բարձրագույն ձևն է: Այն արդյունքների առումով որևէ կասկած չի հարուցում, և նաև այդ ձևով միջնորդավորված որոշում չի կայացվում: Փաշինյանն առաջարկում է փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ և ինքնալուծարման դրույթ մտցնել, բայց հարց է ծագում, թե ով է Սահմանադրության մեջ փոփոխությունը մտցնելու: Կրկին պատգամավորնե՞րը, որը ոչ թե ուղիղ դեմոկրատական քայլ է, այլ՝ միջնորդավորված: Բացի այդ, հարց է ծագում, օրինակ, թե ինչո՞ւ պետք է պատգամավորը քվեարկի ինքնալուծարման դրույթի օգտին, քանի որ, պարզ ասած, նույն այդ պատգամավորը աշխատավարձ է ստանում, աշխատում է: Եվ ի՞նչ երաշխիք, որ իրենք, այնուամենայնիվ, կքվեարկեն իրենց գործազուրկ դառնալու օգտին: Եվ եթե ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ինչ–որ ձևով նրանց վրա ճնշում գործադրել, ուստի դա նվազեցնում է որոշման լեգիտիմության աստիճանը: Այստեղ, պարզ է, որ առանց ճնշում գործադրելու արդյունք չի լինելու: Եվ որպեսզի որևէ նման կասկած չլինի, հարկավոր է գնալ պարզ ժողովրդավարական ճանապարհով և խնդիրը լուծել հանրաքվեի միջոցով»,– համոզված է դիվանագետը:

Ի դեպ, Պապյանի կարծիքով, ոչ թե հարկավոր է Սահմանադրության մեջ որևէ կետ մտցնելու հարցը հանրաքվեի դնել, այլ խորհրդարանը լուծարելու հարցը: Նա իրատեսական չի համարում նաև ներկա իրողությունները հաշվի առնելով՝ նոր բովանդակություն ունեցող Սահմանադրության ընդունման տարբերակի առաջարկը, քանի որ եթե մնա գործող խորհրդարանը, ապա դրան հասնելը կրկին բազմաթիվ հարցադրումներով կընթանա:

«Իսկ ո՞վ պետք է ընդունի նոր Սահմանադրությունը և ինչպե՞ս: Այսինքն, կրկին հանգում ենք այն կետին, որը դարձյալ կոչվում է միջնորդավորված ժողովրդավարություն և կարող է բազում կասկածների տեղիք տալ: Եվ եթե մենք չենք վստահում ներկա խորհրդարանին, որտեղ անգամ Սահմանադրության մեջ մեկ կետ ավելացնելը կարող է վտանգել ուղիղ ժողովրդավարությանը, ապա ինչպե՞ս կարող է այդ խորհրդարանը մի ամբողջ նոր Սահմանադրության կողմ քվեարկել: Ի դեպ, ներկա Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ այն օրենքները, որոնք ընդունվում են հանրաքվեով, հետագայում պետք է կրկին հանրաքվեով փոփոխվեն: Սահմանադրությունը, որը երկրի բարձրագույն օրենքն է, ընդունվել է հանրաքվեով և անպայման պետք է փոխվի հանրաքվեով: Այսինքն, բոլոր ուղղություններով վերլուծությունները հանգեցնում են այն եզրակացությանը, որ ԱԺ նոր արտահերթ ընտրությունների անցկացման հանրաքվե պետք է անցկացվի, նոր իրողությունների պայմաններում նոր խորհրդարան ձևավորվի, ապա նոր բարձրացվի նոր Սահմանադրություն ընդունելու հարցը»,– ասաց Ա. Պապյանը: 

Բացի այդ, ըստ կազմակերպության ղեկավարի, պետք է հաշվի առնել, որ Սահմանադրության մեջ կան նաև գերակա հոդվածներ, որոնցից մեկն էլ հենց 2–րդ հոդվածն է, որտեղ հստակ նշված է, թե իշխանությունն ում է պատկանում և կան ընթացակարգային հոդվածներ, որոնց թվում է նաև պատգամավորների ձայների երկու երրորդով ընդունման մասին հոդվածը: 

«Այս պայմաններում միանշանակ է, որ գերակայությունը պետք է տրվի 2–րդ հոդվածին, քանի որ ներկա և նախորդ բոլոր Սահմանադրություններում նշված է եղել, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Դա նշված է նաև անկախության հռչակագրում, իսկ միջազգային փաստաթղթերում Հայաստանը ամրագրված է որպես ժողովրդավարական երկիր: Ի դեպ, այս տարբերակն ընդունելի կլինի նաև միջազգային հանրության կողմից, իսկ եթե գնանք Սահմանադրության մեջ որևէ կետ մտցնելու ճանապարհով, դրա համար հարկավոր կլինի 2 քվեարկություն կազմակերպել ԱԺ–ում՝ կետը մտցնելու և ինքնալուծարելու համար: Դա ավելի դժվար ու խրթին ճանապարհ է, քանի որ չի բացառվում նաև, որ այդ ճանապարհով գնալու դեպքում շատ պատգամավորներ կհայտարարեն, որ իրենց վրա ճնշում է բանեցվել: Այդ դեպքում նույնպես որոշման լեգիտիմության աստիճանը կնվազի: Այսինքն, ավելի լավ է ասեն, որ ոչ թե հանրաքվեի որոշումն ընդունելու՝ երկու երրորդով հաստատելու ճանապարհով են գնացել, այլ ուղիղ ժողովրդավարության ճանապարհն են ընտրել, քան հայտարարվի, որ ԱԺ–ի երկու երրորդի վրա ճնշում է բանեցվել, քանի որ, նորից եմ կրկնում, տրամաբանորեն, որևէ պատգամավոր չի քվեարկի սեփական գործազրկությունը հաստատելու և իրեն անձեռնմխելիությունից զրկելու օգտին, ինչը նրանց համար պակաս կարևոր չէ»,– ասաց Ա. Պապյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ի՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ