Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշխանությունը շարունակում է էներգետիկ համակարգի քաոտիկ, ոչ համակարգային կառավարումը. Վ. Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Այսօր շարունակվում է էներգետիկ համակարգի նույն այն քաոտիկ, ոչ համակարգային կառավարումը, որն առկա էր նաև նախորդ իշխանությունների օրոք: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

«Այս եզրակացությանը եկա՝ լսելով այն հիմնական դրույթները, որոնք հնչեցվեցին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 100 օրը ամփոփող ասուլիսի ժամանակ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ էներգետիկ համակարգը շարունակում է դիտարկվել որպես առանձին համակարգ, որը չունի որևիցե ինտեգրացիոն մարտահրավերներ, որը որևիցե կերպով չի արձագանքում շուկայական, քաղաքական, աշխարհաքաղաքական այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում»,- նշեց փորձագետը:

Նրա համոզմամբ՝ այսօր ՀՀ-ն պետք է ընդունի էներգետիկ անվտանգության ապահովման նոր հայեցակարգ, որը կսահմանի այն հիմնական նպատակները, որոնց կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պետք է հասնել:

 

«Այսօրվա դրությամբ միակ փաստաթուղթը, որի շրջանակներում քիչ թե շատ ինչ-որ քաղաքականություն է իրականացվում այդ ոլորտում, դա 2011 թ.-ին հաստատված, 2013 թ.-ին մի փոքր խմբագրված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարությունն է: Բայց դրանից հետո արդեն շատ իրողություններ են փոխվել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային: Այսօր, եթե մենք չունենանք կոնցեպտուալ փաստաթուղթ, որը համահունչ կլինի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և լրջագույն մարտահրավերներին, մենք չենք կարող պարզապես խոսել համակարգի նպատակային կառավարման և ինչ-որ արդյունքների հասնելու մասին»,- նկատեց Վահե Դավթյանը:


Ներկայիս ժամանակավոր համաձայնության կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենց հիմնական առաքելությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:

Հարցին, թե ժամանակավոր կառավարությունը խոչընդոտող հանգամանք չէ՞ նոր հայեցակարգ ընդունելու համար, էներգետիկ փորձագետը պատասխանեց. «Միանշանակ դա ժամանակավոր է, բայց ես երբևիցե ո՛չ պարոն Փաշինյանից, ո՛չ կառավարության որևիցե այլ անդամից չեմ լսել այդ ժամանակավոր կառավարություն բառակապակցությունը: Սա մեր տրամաբանելու արդյունքն է, որ կառավարությունը ժամանակավոր է և ամենայն հավանականությամբ ընտրություններից հետո այն պետք է կտրուկ փոփոխությունների ենթարկվի: Մինչդեռ, նման հայտարարություն դեռ չի արվել, ավելին, Ն. Փաշինյանը այսօր հայտարարեց, որ ադապտացման շրջանն անցել է, այսինքն, այսօր 100 օրը դիտարկվում էր ադապտացիոն շրջան»:

Վ. Դավթյանի կարծիքով՝ եթե կառավարությունը այժմ փոփոխություններ է նախաձեռնում Հարկային և Ընտրական օրենսգրքերում, ապա կենսական նշանակություն ունեցող էներգետիկ անվտանգությունը չպետք է անտեսվի. «Ես, որպես ոլորտի փորձագետ կամ պարզապես քաղաքացի, շատ երախտապարտ կլինեի կառավարությանը, եթե գոնե էներգետիկ շուկայի նախնական մոդել առաջարկվեր, որն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չկա:

Ավելին, հիմնական դրույթները և քաղաքականությունը, որն իրականացնում է կառավարությունը էներգետիկայի ոլորտում, ըստ էության շարունակում է այն, ինչի սկսվել է Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանում: Դա մի կողմից շուկայի ազատականացումն է, որը բխում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Մյուս կողմից, ինչպես նախկին իշխանությունները, այնպես էլ այսօր, մենք հիմնականում էներգետիկ քաղաքականությանն անդրադառնալով խոսում ենք այն մասին, որ պետք է նոր հզորություններ ստեղծվեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում և այլն»,- ասաց նա:

Մինչդեռ, ըստ փորձագետի՝ ՀՀ-ի դրվածքային հզորությունները ավելցուկային են. ՀՀ-ն ունի շատ ավելի մեծ հզորություններ, քան իրականում այսօր սպառում է. «Նախարարն ասուլիսում նաև հայտարարեց, որ շոգ ամառվա պատճառով կարողացել ենք արձանագրել էլեկտրաէներգիայի սպառման աճ և այն հասել է մոտ 1000 մեգավատտի: Եթե մեզ մոտ աննախադեպ աճը արձանագրվում է 1000 մեգավատտի չափով, ապա սա նշանակում է, որ ՀՀ էներգետիկ համակարգը շարունակում է մնալ ավելցուկային, որովհետև այսօրվա դրությամբ մենք ունենք 3555 մեգավատտ հզորություն: Երկրորդ, եթե մենք հույսներս դնում ենք եղանակի վրա, ապա եկեք հրաժարվենք էներգետիկ ոլորտում իրականացվող որևիցե ռազմավարությունից և սպասենք, թե ինչպիսի ամառ, կամ ինչպիսի ձմեռ կլինի»:

Վահե Դավթյանի տեղեկացմամբ՝ ՀՀ էներգետիկ ոլորտի բալանսը հետևյալն է՝ 40 տոկոսն ապահովում է ատոմակայանը, 40 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայանները, 20 տոկոսը՝ հիդրոէլեկտրակայանները: Նրա խոսքով՝ եթե հայտարարվում է վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին, ապա պետք է պատկերացնել, թե էներգետիկ բալանսում վերականգնվող էներգետիկայի հզորությունները ընդհանուր գեներացման քանի տոկոսն են կազմելու:

«Նախորդ կառավարությունը որոշ անհատների բիզնես շահերից ելնելով՝ սկսվել էր մի շարք նախագծեր արևային էներգետիկայի ոլորտում, ստեղծվել են շատ հարմարավետ պայմաններ այդ նոր բիզնես սուբյեկտների համար: Այսօր, ըստ էության՝ մենք շարունակում ենք պարզապես էներգետիկ ոլորտի այն քաղաքական գիծը, որը սկսվել է դեռ 2016-2017 թթ.-ին: Երբ մենք խոսում ենք քաղաքական դաշտում հեղափոխական մոտեցումների մասին, ապա ակնհայտ է, որ նմանատիպ ռազմավարական և անվտանգային ոլորտներում ևս հեղափոխական որոշակի մոտեցումներ են պետք: Ես չեմ ասում, որ մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր էներգետիկ շուկան, խոսքն այն մասին է, որ ի վերջո շատ ստույգ կարողանանք հասկանալ, թե մեր մոտակա 10, 15, 20 տարի հետո մենք ինչպիսի շուկա ենք ուզում տեսնել»,- ընդգծեց փորձագետը:

Վահե Դավթյանը նաև նշում է, որ ինչպես նախկինում, այսօր էլ ՀՀ-ն շարունակում է էներգետիկ համակարգը դիտարկել տարածաշրջանային մարտահրավերներից դուրս: Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան արտաքին շուկա արտահանելու հարցում գնալով ավելի ու ավելի վատ ցուցանիշներ են արձանագրում:

«Ավանդաբար մենք էլեկտրաէներգիայի արտահանման 2 շուկա ունենք՝ Իրանը և Վրաստանը: Իրանում վերջին առնվազն 20 տարիների ընթացքում էլեկտրաէներգետիկ հզորությունների պակասուրդ կար, այն գնահատվում էր մոտ 2500 մեգավատտի չափով: Այսօր, սակայն, Իրանը շատ ակտիվ քաղաքականություն է վարում՝ էներգետիկ հզորությունների ավելացման մասով: Իրանը նախատեսում է ատոմակայանի 2-րդ բլոկի կառուցում, 2018 թ.-ի ընթացքում շահագործման են հանձնվելու շուրջ 40 էլեկտրակայան, իսկ մինչև 2020 թ.-ը շուրջ 5 մլրդ դոլար է ներդրվելու վերականգնվող էներգետիկայի զարգացման համար»,- հայտնեց նա:

Վ. Դավթյանի խոսքով՝ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա ներմուծող երկրից դառնալ արտահանող, ինչը կնվազեցնի Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիան: Փորձագետի այս հանգամանքով է պայմանավորում նաև Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի շինարարության ավարտի հետաձգումը: Նախատեսված էր, որ 2018 թ.-ին պետք է շահագործման հանձնվեր բարձրավոլտ միջանցքը, սակայն դեռևս իրականացվել է աշխատանքների 10-15 տոկոսը:

«Ընդ որում, Իրանը նշում է, որ արտաքին շուկայի հետ կարող է կապվել Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Այստեղ ռիսկ կա, Հյուսիս-հարավ նախագիծը, որը պետք է կապի Իրանը-Հայաստանը-Վրաստանը-Ռուսաստանը, այսօր հայտնվել է մեծ հարցականի տակ: Մյուս կողմից, 2018 թ.-ի հունվարից Բաքուն շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքին այլընտրանք ստեղծելու մասով: Այսինքն՝ մի միջանցք, որը կունենա հետևյալ երթուղին՝ Իրան-Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան: Եկեք անկեղծ լինենք և ասենք, որ Ադրբեջանի երկխոսությունը Իրանի հետ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով, շատ ավելի առարկայական է: Սա ևս ռիսկ է, որի մասին մեր կառավարությունը ամենաբարձր մակարդակով պետք է խոսի»,- ասաց Վահե Դավթյանը:

Նմանատիպ իրավիճակ է նաև Վրաստանի պարագայում: 2017 թ.-ին ՀՀ-ն մոտ 100 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա ենք արտահանել Վրաստան, որն ըստ փորձագետի՝ շատ ցածր ցուցանիշ է, իսկ 2016 թ.-ին ընդհանրապես արտահանում չի եղել: Նրա տեղեկացմամբ՝ Վրաստանն այսօր հիմնականում իր էլեկտրաէներգիայի ներկրումն իրականացնում է Ադրբեջանից, Ռուսաստանի և Թուրքիայից:

«Սրանք աշխարհաքաղաքական շատ լուրջ պրոցեսներ են, որոնց մենք պետք է արձագանքենք: Բայց մենք առայժմ դա չենք անում, շարունակում ենք խոսել ինչ-որ լոկալ 1 մեգավատտ հզորությամբ կայանների շինարարության մասին, որոնք ես չեմ պատկերացնում, թե ինչ նշանակություն կունենան մեր տնտեսության համար»,- ասաց Վահե Դավթյանը:

 

 

 

 

Թրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել