Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իշխանությունը շարունակում է էներգետիկ համակարգի քաոտիկ, ոչ համակարգային կառավարումը. Վ. Դավթյան

ПОЛИТИКА

 

Այսօր շարունակվում է էներգետիկ համակարգի նույն այն քաոտիկ, ոչ համակարգային կառավարումը, որն առկա էր նաև նախորդ իշխանությունների օրոք: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

«Այս եզրակացությանը եկա՝ լսելով այն հիմնական դրույթները, որոնք հնչեցվեցին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 100 օրը ամփոփող ասուլիսի ժամանակ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ էներգետիկ համակարգը շարունակում է դիտարկվել որպես առանձին համակարգ, որը չունի որևիցե ինտեգրացիոն մարտահրավերներ, որը որևիցե կերպով չի արձագանքում շուկայական, քաղաքական, աշխարհաքաղաքական այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում»,- նշեց փորձագետը:

Նրա համոզմամբ՝ այսօր ՀՀ-ն պետք է ընդունի էներգետիկ անվտանգության ապահովման նոր հայեցակարգ, որը կսահմանի այն հիմնական նպատակները, որոնց կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պետք է հասնել:

 

«Այսօրվա դրությամբ միակ փաստաթուղթը, որի շրջանակներում քիչ թե շատ ինչ-որ քաղաքականություն է իրականացվում այդ ոլորտում, դա 2011 թ.-ին հաստատված, 2013 թ.-ին մի փոքր խմբագրված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարությունն է: Բայց դրանից հետո արդեն շատ իրողություններ են փոխվել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային: Այսօր, եթե մենք չունենանք կոնցեպտուալ փաստաթուղթ, որը համահունչ կլինի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և լրջագույն մարտահրավերներին, մենք չենք կարող պարզապես խոսել համակարգի նպատակային կառավարման և ինչ-որ արդյունքների հասնելու մասին»,- նկատեց Վահե Դավթյանը:


Ներկայիս ժամանակավոր համաձայնության կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենց հիմնական առաքելությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:

Հարցին, թե ժամանակավոր կառավարությունը խոչընդոտող հանգամանք չէ՞ նոր հայեցակարգ ընդունելու համար, էներգետիկ փորձագետը պատասխանեց. «Միանշանակ դա ժամանակավոր է, բայց ես երբևիցե ո՛չ պարոն Փաշինյանից, ո՛չ կառավարության որևիցե այլ անդամից չեմ լսել այդ ժամանակավոր կառավարություն բառակապակցությունը: Սա մեր տրամաբանելու արդյունքն է, որ կառավարությունը ժամանակավոր է և ամենայն հավանականությամբ ընտրություններից հետո այն պետք է կտրուկ փոփոխությունների ենթարկվի: Մինչդեռ, նման հայտարարություն դեռ չի արվել, ավելին, Ն. Փաշինյանը այսօր հայտարարեց, որ ադապտացման շրջանն անցել է, այսինքն, այսօր 100 օրը դիտարկվում էր ադապտացիոն շրջան»:

Վ. Դավթյանի կարծիքով՝ եթե կառավարությունը այժմ փոփոխություններ է նախաձեռնում Հարկային և Ընտրական օրենսգրքերում, ապա կենսական նշանակություն ունեցող էներգետիկ անվտանգությունը չպետք է անտեսվի. «Ես, որպես ոլորտի փորձագետ կամ պարզապես քաղաքացի, շատ երախտապարտ կլինեի կառավարությանը, եթե գոնե էներգետիկ շուկայի նախնական մոդել առաջարկվեր, որն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չկա:

Ավելին, հիմնական դրույթները և քաղաքականությունը, որն իրականացնում է կառավարությունը էներգետիկայի ոլորտում, ըստ էության շարունակում է այն, ինչի սկսվել է Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանում: Դա մի կողմից շուկայի ազատականացումն է, որը բխում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Մյուս կողմից, ինչպես նախկին իշխանությունները, այնպես էլ այսօր, մենք հիմնականում էներգետիկ քաղաքականությանն անդրադառնալով խոսում ենք այն մասին, որ պետք է նոր հզորություններ ստեղծվեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում և այլն»,- ասաց նա:

Մինչդեռ, ըստ փորձագետի՝ ՀՀ-ի դրվածքային հզորությունները ավելցուկային են. ՀՀ-ն ունի շատ ավելի մեծ հզորություններ, քան իրականում այսօր սպառում է. «Նախարարն ասուլիսում նաև հայտարարեց, որ շոգ ամառվա պատճառով կարողացել ենք արձանագրել էլեկտրաէներգիայի սպառման աճ և այն հասել է մոտ 1000 մեգավատտի: Եթե մեզ մոտ աննախադեպ աճը արձանագրվում է 1000 մեգավատտի չափով, ապա սա նշանակում է, որ ՀՀ էներգետիկ համակարգը շարունակում է մնալ ավելցուկային, որովհետև այսօրվա դրությամբ մենք ունենք 3555 մեգավատտ հզորություն: Երկրորդ, եթե մենք հույսներս դնում ենք եղանակի վրա, ապա եկեք հրաժարվենք էներգետիկ ոլորտում իրականացվող որևիցե ռազմավարությունից և սպասենք, թե ինչպիսի ամառ, կամ ինչպիսի ձմեռ կլինի»:

Վահե Դավթյանի տեղեկացմամբ՝ ՀՀ էներգետիկ ոլորտի բալանսը հետևյալն է՝ 40 տոկոսն ապահովում է ատոմակայանը, 40 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայանները, 20 տոկոսը՝ հիդրոէլեկտրակայանները: Նրա խոսքով՝ եթե հայտարարվում է վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին, ապա պետք է պատկերացնել, թե էներգետիկ բալանսում վերականգնվող էներգետիկայի հզորությունները ընդհանուր գեներացման քանի տոկոսն են կազմելու:

«Նախորդ կառավարությունը որոշ անհատների բիզնես շահերից ելնելով՝ սկսվել էր մի շարք նախագծեր արևային էներգետիկայի ոլորտում, ստեղծվել են շատ հարմարավետ պայմաններ այդ նոր բիզնես սուբյեկտների համար: Այսօր, ըստ էության՝ մենք շարունակում ենք պարզապես էներգետիկ ոլորտի այն քաղաքական գիծը, որը սկսվել է դեռ 2016-2017 թթ.-ին: Երբ մենք խոսում ենք քաղաքական դաշտում հեղափոխական մոտեցումների մասին, ապա ակնհայտ է, որ նմանատիպ ռազմավարական և անվտանգային ոլորտներում ևս հեղափոխական որոշակի մոտեցումներ են պետք: Ես չեմ ասում, որ մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր էներգետիկ շուկան, խոսքն այն մասին է, որ ի վերջո շատ ստույգ կարողանանք հասկանալ, թե մեր մոտակա 10, 15, 20 տարի հետո մենք ինչպիսի շուկա ենք ուզում տեսնել»,- ընդգծեց փորձագետը:

Վահե Դավթյանը նաև նշում է, որ ինչպես նախկինում, այսօր էլ ՀՀ-ն շարունակում է էներգետիկ համակարգը դիտարկել տարածաշրջանային մարտահրավերներից դուրս: Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան արտաքին շուկա արտահանելու հարցում գնալով ավելի ու ավելի վատ ցուցանիշներ են արձանագրում:

«Ավանդաբար մենք էլեկտրաէներգիայի արտահանման 2 շուկա ունենք՝ Իրանը և Վրաստանը: Իրանում վերջին առնվազն 20 տարիների ընթացքում էլեկտրաէներգետիկ հզորությունների պակասուրդ կար, այն գնահատվում էր մոտ 2500 մեգավատտի չափով: Այսօր, սակայն, Իրանը շատ ակտիվ քաղաքականություն է վարում՝ էներգետիկ հզորությունների ավելացման մասով: Իրանը նախատեսում է ատոմակայանի 2-րդ բլոկի կառուցում, 2018 թ.-ի ընթացքում շահագործման են հանձնվելու շուրջ 40 էլեկտրակայան, իսկ մինչև 2020 թ.-ը շուրջ 5 մլրդ դոլար է ներդրվելու վերականգնվող էներգետիկայի զարգացման համար»,- հայտնեց նա:

Վ. Դավթյանի խոսքով՝ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա ներմուծող երկրից դառնալ արտահանող, ինչը կնվազեցնի Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիան: Փորձագետի այս հանգամանքով է պայմանավորում նաև Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի շինարարության ավարտի հետաձգումը: Նախատեսված էր, որ 2018 թ.-ին պետք է շահագործման հանձնվեր բարձրավոլտ միջանցքը, սակայն դեռևս իրականացվել է աշխատանքների 10-15 տոկոսը:

«Ընդ որում, Իրանը նշում է, որ արտաքին շուկայի հետ կարող է կապվել Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Այստեղ ռիսկ կա, Հյուսիս-հարավ նախագիծը, որը պետք է կապի Իրանը-Հայաստանը-Վրաստանը-Ռուսաստանը, այսօր հայտնվել է մեծ հարցականի տակ: Մյուս կողմից, 2018 թ.-ի հունվարից Բաքուն շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքին այլընտրանք ստեղծելու մասով: Այսինքն՝ մի միջանցք, որը կունենա հետևյալ երթուղին՝ Իրան-Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան: Եկեք անկեղծ լինենք և ասենք, որ Ադրբեջանի երկխոսությունը Իրանի հետ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով, շատ ավելի առարկայական է: Սա ևս ռիսկ է, որի մասին մեր կառավարությունը ամենաբարձր մակարդակով պետք է խոսի»,- ասաց Վահե Դավթյանը:

Նմանատիպ իրավիճակ է նաև Վրաստանի պարագայում: 2017 թ.-ին ՀՀ-ն մոտ 100 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա ենք արտահանել Վրաստան, որն ըստ փորձագետի՝ շատ ցածր ցուցանիշ է, իսկ 2016 թ.-ին ընդհանրապես արտահանում չի եղել: Նրա տեղեկացմամբ՝ Վրաստանն այսօր հիմնականում իր էլեկտրաէներգիայի ներկրումն իրականացնում է Ադրբեջանից, Ռուսաստանի և Թուրքիայից:

«Սրանք աշխարհաքաղաքական շատ լուրջ պրոցեսներ են, որոնց մենք պետք է արձագանքենք: Բայց մենք առայժմ դա չենք անում, շարունակում ենք խոսել ինչ-որ լոկալ 1 մեգավատտ հզորությամբ կայանների շինարարության մասին, որոնք ես չեմ պատկերացնում, թե ինչ նշանակություն կունենան մեր տնտեսության համար»,- ասաց Վահե Դավթյանը:

 

 

 

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян