Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղաքականությամբ զբաղվելը «մոդայիկ» բիզնեսներ բացելու նման մի բան է դարձել

ԲԼՈԳ

Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքականությամբ զբաղվելը, իրեն քաղաքական գործիչ համարելը, կուսակցություն բացելը, հանրահավաք-ցույցեր անցկացնելը գազա-բենզինալցակայաններ, տաքսի սերվիսներ, բրենդային խանութներ և նման այլ <<մոդայիկ>> բիզնեսներ բացելու նման մի բան է դարձել, ով ուզում բացում է մյուսներից հետ չմնալու համար:
Եթե դու մի քանի ընկերոջ հետ կանգնես ու իշխանափոխություն պահանջես, մի երկու հատ կծու խոսք ասես, ապա դու արդեն քաղաքական գործիչ ես: Եթե սկսես ամբախ-զամբախ խոստումներ տալ, անհնազանդության կոչեր անել, անընդհատ կրկնես, որ իշխանությունների օրերը հաշված են, ապա կհամարվես թունդ` շատ թունդ քաղաքական գործիչ:
Մարդիկ, որոնք մտածում են, որ բավական է մի քանի հոգով հավաքվել ու հանրապետության քաղաքներով շրջագայել և հայհոյել իշխանություններին, ապա իշխանափոխություն կանեն` քաղաքական գործիչ, քաղաքական ուժ համարվելու իրավունք չունեն: Մարդիկ` հիմնադիր թե ոչ հիմնադիր, ժառանգական թե ձեռք բերովի միամտությաբ կամ անձեռնահասությամբ, որոնց Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Բուժականում անցկացրած <<հանրահավաքներին>> բացի ծանոթ-ընկեր-բարեկամներից ու մի քանի պարապ հետաքրքրասերներից բացի այլ քաղաքացիներ չեն մասնակցում, ապա քաղաքական գործիչ կոչվելու իրավունք չունեն: 
Այդ անկազմակերպ, ոչինչ չասող, ինքնանպատակ, սակավաթիվ <<հանրահավաքները>> հիշեցնում են փահլևան-լարախաղացների, շապիտո-կրկեսների խմբերի, որոնք ներկայացումներ են տալիս շրջագայելով քաղաքից քաղաք:
Եթե նրանք մտածում են, որ իշխանափոխություն կարող են իրականացնել առանց նյութական, մարդկային, ինտելեկտուալ լուրջ ռեսուրսների, առանց մարզային, համայնքային կազմակերպված կառույցների, առանց անշահախնդիր նվիրյալների, առանց պահի հարմարությունը հաշվի առնելու, առանց քաղաքական ստեղծված իրավիճակը ճիշտ վերլուծելու և գնահատելու, ապա նրանք ընդամենը միամիտ երազողներ են կամ անհուսալի կարերիստներ…
Այդպես իշխանափոխություն չեն անում, դա լուրջ քաղաքական պայքար չէ, այլ ընդամենը անլուրջ ու անմտածված գործողություններ: Դա նույնն է, որ ես կանգնեմ ու հայտարարեմ, որ ես վաղը թռչելու եմ Լուսին, այնուհետև Մարս և ցանկացողներին հետս կարող եմ տանել…Բայց ես հո գիտեմ, որ ես չեմ կարող թռչել, ես հո գիտեմ թե դրա համար ինչ պետք ունենալ և հնարավոր է, թե՞ ոչ…Գիտեմ ու դրա համար էլ չեմ թռնի…
Պետք է նախ ստեղծել հզոր քաղաքական կազմակերպություն, ունենալ տարածքային կառույցներ, քաղաքական, հասարակական, կազմակերպական լուրջ, հետևողական աշխատանքի շնորհիվ ձեռք բերել համակիրների մեծ քանակություն, հեղինակություն և նոր քաղաքական պայքարի հայտ ներկայացնել ու ոչ թե տարվել միտինգային, անիմաստ, արդեն վարկաբեկված պայքարով…
Ի վերջո պետք է գիտակցել, որ արդեն քաղաքական լուրջ պայքարի ժամանակաշրջանն է…

Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել