Միջազգային ԶԼՄ-ները՝ «Գաբալա»-ի դեմ Մխիթարյանի խաղի մասին
ՍՊՈՐՏՄիջազգային ԶԼՄ-ները բարձր գնահատական են տվել Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի ելույթին՝ Եվրոպայի լիգայի 4-րդ տուրի ադրբեջանական «Գաբալա»-ի դեմ խաղում:
Goal.com կայքը խոսելով հանդիպման մասին՝ գրում է, որ հենց Մխիթարյանն էր այդ խաղի լավագույն ֆուտբոլիստը: «Մխիթարյանը տպավորիչ հանդիպում ունեցավ: Նա կարողացավ երկու գոլային փոխանցում կատարել և հանդիպման վերջում դառնալ գոլի հեղինակ»,-գրել է կայքը:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադառնալով խաղին՝ ներկայացնում է միայն խաղի վիճակագրությունը՝ 8 հարված դարպասին, 2 գոլային փոխանցում և մեկ գոլ, ինչպես նաև 89 տոկոս ճշգրտություն:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 4-րդ տուրում «Բորուսիա»-ն 4-0 հաշվով հաղթեց ադրբեջանական «Գաբալա»-ին:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



