Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 ամենաներդաշնակ զույգերը հայկական շոոու բիզնեսում (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Վերջին մի քանի քննադատական գրառումներից հետո ուզում եմ մի հատ էլ դրական ու գովացող գրառում գրել։ Չնայած վատատեսների պատկերացումներին՝ մեր թերի էստրադայում կան նաև դրական կողմեր, և այդպիսի դրական կողմերից մեկը ներդաշնակ ու իրար սազող ընտանեկան զույգերն են, որոնցում ամուսիններից մեկը կամ երկուսն էլ հանդիսանում են շոու բիզնեսի ներկայացուցիչ։ Ձեզ եմ ներկայացնում այդպիսի 10 ամենաներդաշնակ զույգերը, որոնք կարող են օրինակ ծառայել ուրիշների համար։

10. Արևիկ Ուդումյան և Արամ Վարդևանյան

233

Չնայած նրան, որ Արևիկի ու Արամի մեջ կա տարիքային տարբերություն, որը ստանդարտ չէ հայկական ընտանիքի մոդելի համար (Արևիկը մի քանի տարով մեծ է), բայց այս զույգից ճառագող դրական էներգետիկան ու սերը ոչ միայն չեղարկում են այդ հանգամանքը, այլև ստեղծում են ներդաշնակության այնպիսի մթնոլորտ, որտեղ այդ գործոնը մի բան էլ ավելի է խորացնում դրական կոնտրաստը։ Ի դեպ, Արամը ոչ մի կապ չունի շոու բիզնեսի հետ ու զբաղվում է իրավաբանությամբ։

9. Արամե և Աննա Թովմասյան

Արամեի ու Աննայի ընտանեկան զույգից այնպիսի հանգստության ու հարմարավետության էներգետիկա է բխում, որ մարդ էսթետիկական հաճույք է ստանում՝ նրանց կողքից հետևելով։ Երիտասարդ, գեղեցիկ ու դրական այս զույգն անգամ իր հայացքով ու կեցվածքով կասկած չի թողնում, որ իրենց հարաբերություններում հարմոնիան ու հաշտությունն են գերիշխում։

8. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան

Գրիգորի ու Հռիփսիմեի ընտանիքը հանգիստ կարելի է դասել օրինակելի ընտանիքների շարքին, ընդ որում՝ ոչ թե զուտ շոու բիզնեսի աշխարհում, այլ առհասարակ։ Հրաշալի ու դրական զույգ, հրաշալի ու խարիզմատիկ երեխա, միմյանց փոխլրացնող արտաքնային տարբերություն և հոգևոր մտերմություն. այսպիսի պատկեր է տեսնում Գրիգորի ու Հռիփսիմեի ընտանիքին ակնդրող մարդը։

7. Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան

Սյուզան Մարգարյանի ու Հրաչյա Հարությունյանի ընտանեկան միությունն ամենաերկարակյացներից մեկն է մեր շոու բիզնեսում։ Սյուզան Մարգարյանի վառ անհատականությունն իդեալական կերպով փոխլրացնում է Հրաչյա Հարությունյանի համեստությանն ու զուսպ բնավորությանը, և զարմանալի չէ, որ այս հրաշալի ու ներդաշնակ ընտանիքում մեծացել է Սիրուշոյի պես դրական և հաճելի անհատականություն։

6. Հասմիկ Կարապետյան և Շանթ Կիզմիրյան

Հասմիկ Կարապետյանը, լինելով շատ թեթև ու անգամ եթերային կերպար և վառ անհատականություն, կարծես թե կարողացել է իդեալական համապատասխանություն գտնել իր համար՝ ի դեմս իր ամուսին Շանթ Կիզմիրյանի։ Դժվար է ասել, որ նրանք արտաքնապես իրար նման են, բայց սա այն հազվադեպ զույգերից է, որ անգամ վիզուալ ուսումնասիրելիս քեզ չի լքում այն զգացողությունը, որ նույն հոգու երկու կեսերն են երկու տարբեր մարմիններում։ Շատ դրական ու ներդաշնակ զույգ է։

5. Սարգիս և Մանո Գրիգորյաններ

Մանոյի հետ ամուսնությունը երկրորդն է Սարգսի կյանքում, ու սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել, որ արդյունքները ծածկում են բոլոր անհարթությունները։ Սարգիսն ու Մանոն համերաշխ ու փոխլրացնող զույգ են, իսկ նրանց միության դրական ու երջանիկ լինելու փաստի ամենավառ ապացույցը նրանց երկու փոքրիկ դստրիկներն են, որոնք մեկը մյուսից հրաշք են։

4. Միշո և Սոնա

Դժվարանում եմ ասել, թե որքանով է ներդաշնակությունն իշխում այս զույգի ներքին հարաբերություններում, բայց որ Միշոն ու Սոնան արտաքնապես ամենահարմոնիկ ու գեղեցիկ զույգերից մեկն են մեր շոու բինեսում, կասկածից վեր է։ Մյուս կողմից, Միշոյի նման էքսցենտրիկ ու ինքնահավան կերպարի կողմից այնպիսի քնքուշ դրսևորումներն իր կնոջ հասցեին, որոնք նա անում է տարբեր հրապարակային միջոցառումների ժամանակ, շատ բանի մասին են խոսում։

3. Արամո և Էմմա Պետրոսյան

Գուցե նրանք ամենագեղեցիկ տղամարդն ու կինը չեն, գուցե նրանք ամենաէպատաժային զույգը չեն, գուցե նրանց ավելի քիչ են ուշադրություն դարձնում լրատվամիջոցները, բայց մի բան ակնհայտ է. այս զույգն այնքան ներդաշնակ է և այնքան է թրծվել տարիների ընթացքում, որ այսօր անհնար է նրանց պատկերացնել իրարից առանձին։ Նույնիսկ երբ ուզում ես հիշատակել նրանցից մեկին, ակամայից առաջին բանը, որ գալիս է մտքիդ, «Արամոն ու էմման» արտահայտությունն է։

2. Սուրեն Փահլևանյան և Յանա Դանիելյան

Ռուսական հայտնի խոսքը թարգմանաբար հնչում է այսպես. «Մարդ ու կին՝ նույն սատանան»։ Հայերենում էլ են ասում նման մի բան. «Այր ու կին՝ մեկ մարմին»։ Իմ կարծիքով, այս զույգի պարագայում այսպիսի ձևակերպումը խիստ տեղին է։ Նրանք նման են բնավորություններով ու խառնվածքով, նրանք փորձում են նույնիսկ հագնվելու ոճերն իրար համապատասխանեցնել ու անգամ նույն դաջվածքից ունեն։ Գուցե Սուրենի ու Յանայի մասնագիտական գործունեությունը ոմանց դուր գա կամ էլ չգա, բայց այն, որ նրանք իրար համապատասխանող ու ներդաշնակ զույգ են, աքսիոմատիկ իրականություն է։

1․ Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան

Ամենայն ազնվությամբ եմ ասում, իրար ավելի համապատասպանող, ներդաշնակ ու փոխլրացնող զույգ ես մեր շոու բիզնեսում չգիտեմ։ Նրանք իրար համապատասխանում են բացարձակ բոլոր հնարավոր ու անհնար պարամետրերով. թե՛ արտաքնապես, թե՛ ոճային, թե՛ բնավորության տեսանկյունից, և անգամ իրենց ռաբիսության մեջ նրանք իրար փոխլրացնում են։ Ասենք, անգամ իրենց երեխայի մկրտության օրը Հռիփսիմեն իր հագուստն ընտրել էր Մարտինի «չարոխներին» համապատասխան, ու դա վերջն էր։ Ամեն դեպքում չեմ ուզում մեր շքերթում առաջատարների մասին վատ նոտայով ավարտել։ Ի վերջո, այս աշխարհում գրեթե ամեն ինչ հարաբերական է ու սուբյեկտիվ է, իսկ սերն ու ամուր ընտանիքը հավերժ արժեքներ են, և այս զույգը կարող է պարծենալ երկուսով էլ։

Աղբյուրը՝ https://showbusinessscandals.wordpress.com/

Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին