Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


10 ամենաներդաշնակ զույգերը հայկական շոոու բիզնեսում (լուսանկարներ)

LIFE

Վերջին մի քանի քննադատական գրառումներից հետո ուզում եմ մի հատ էլ դրական ու գովացող գրառում գրել։ Չնայած վատատեսների պատկերացումներին՝ մեր թերի էստրադայում կան նաև դրական կողմեր, և այդպիսի դրական կողմերից մեկը ներդաշնակ ու իրար սազող ընտանեկան զույգերն են, որոնցում ամուսիններից մեկը կամ երկուսն էլ հանդիսանում են շոու բիզնեսի ներկայացուցիչ։ Ձեզ եմ ներկայացնում այդպիսի 10 ամենաներդաշնակ զույգերը, որոնք կարող են օրինակ ծառայել ուրիշների համար։

10. Արևիկ Ուդումյան և Արամ Վարդևանյան

233

Չնայած նրան, որ Արևիկի ու Արամի մեջ կա տարիքային տարբերություն, որը ստանդարտ չէ հայկական ընտանիքի մոդելի համար (Արևիկը մի քանի տարով մեծ է), բայց այս զույգից ճառագող դրական էներգետիկան ու սերը ոչ միայն չեղարկում են այդ հանգամանքը, այլև ստեղծում են ներդաշնակության այնպիսի մթնոլորտ, որտեղ այդ գործոնը մի բան էլ ավելի է խորացնում դրական կոնտրաստը։ Ի դեպ, Արամը ոչ մի կապ չունի շոու բիզնեսի հետ ու զբաղվում է իրավաբանությամբ։

9. Արամե և Աննա Թովմասյան

Արամեի ու Աննայի ընտանեկան զույգից այնպիսի հանգստության ու հարմարավետության էներգետիկա է բխում, որ մարդ էսթետիկական հաճույք է ստանում՝ նրանց կողքից հետևելով։ Երիտասարդ, գեղեցիկ ու դրական այս զույգն անգամ իր հայացքով ու կեցվածքով կասկած չի թողնում, որ իրենց հարաբերություններում հարմոնիան ու հաշտությունն են գերիշխում։

8. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան

Գրիգորի ու Հռիփսիմեի ընտանիքը հանգիստ կարելի է դասել օրինակելի ընտանիքների շարքին, ընդ որում՝ ոչ թե զուտ շոու բիզնեսի աշխարհում, այլ առհասարակ։ Հրաշալի ու դրական զույգ, հրաշալի ու խարիզմատիկ երեխա, միմյանց փոխլրացնող արտաքնային տարբերություն և հոգևոր մտերմություն. այսպիսի պատկեր է տեսնում Գրիգորի ու Հռիփսիմեի ընտանիքին ակնդրող մարդը։

7. Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան

Սյուզան Մարգարյանի ու Հրաչյա Հարությունյանի ընտանեկան միությունն ամենաերկարակյացներից մեկն է մեր շոու բիզնեսում։ Սյուզան Մարգարյանի վառ անհատականությունն իդեալական կերպով փոխլրացնում է Հրաչյա Հարությունյանի համեստությանն ու զուսպ բնավորությանը, և զարմանալի չէ, որ այս հրաշալի ու ներդաշնակ ընտանիքում մեծացել է Սիրուշոյի պես դրական և հաճելի անհատականություն։

6. Հասմիկ Կարապետյան և Շանթ Կիզմիրյան

Հասմիկ Կարապետյանը, լինելով շատ թեթև ու անգամ եթերային կերպար և վառ անհատականություն, կարծես թե կարողացել է իդեալական համապատասխանություն գտնել իր համար՝ ի դեմս իր ամուսին Շանթ Կիզմիրյանի։ Դժվար է ասել, որ նրանք արտաքնապես իրար նման են, բայց սա այն հազվադեպ զույգերից է, որ անգամ վիզուալ ուսումնասիրելիս քեզ չի լքում այն զգացողությունը, որ նույն հոգու երկու կեսերն են երկու տարբեր մարմիններում։ Շատ դրական ու ներդաշնակ զույգ է։

5. Սարգիս և Մանո Գրիգորյաններ

Մանոյի հետ ամուսնությունը երկրորդն է Սարգսի կյանքում, ու սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել, որ արդյունքները ծածկում են բոլոր անհարթությունները։ Սարգիսն ու Մանոն համերաշխ ու փոխլրացնող զույգ են, իսկ նրանց միության դրական ու երջանիկ լինելու փաստի ամենավառ ապացույցը նրանց երկու փոքրիկ դստրիկներն են, որոնք մեկը մյուսից հրաշք են։

4. Միշո և Սոնա

Դժվարանում եմ ասել, թե որքանով է ներդաշնակությունն իշխում այս զույգի ներքին հարաբերություններում, բայց որ Միշոն ու Սոնան արտաքնապես ամենահարմոնիկ ու գեղեցիկ զույգերից մեկն են մեր շոու բինեսում, կասկածից վեր է։ Մյուս կողմից, Միշոյի նման էքսցենտրիկ ու ինքնահավան կերպարի կողմից այնպիսի քնքուշ դրսևորումներն իր կնոջ հասցեին, որոնք նա անում է տարբեր հրապարակային միջոցառումների ժամանակ, շատ բանի մասին են խոսում։

3. Արամո և Էմմա Պետրոսյան

Գուցե նրանք ամենագեղեցիկ տղամարդն ու կինը չեն, գուցե նրանք ամենաէպատաժային զույգը չեն, գուցե նրանց ավելի քիչ են ուշադրություն դարձնում լրատվամիջոցները, բայց մի բան ակնհայտ է. այս զույգն այնքան ներդաշնակ է և այնքան է թրծվել տարիների ընթացքում, որ այսօր անհնար է նրանց պատկերացնել իրարից առանձին։ Նույնիսկ երբ ուզում ես հիշատակել նրանցից մեկին, ակամայից առաջին բանը, որ գալիս է մտքիդ, «Արամոն ու էմման» արտահայտությունն է։

2. Սուրեն Փահլևանյան և Յանա Դանիելյան

Ռուսական հայտնի խոսքը թարգմանաբար հնչում է այսպես. «Մարդ ու կին՝ նույն սատանան»։ Հայերենում էլ են ասում նման մի բան. «Այր ու կին՝ մեկ մարմին»։ Իմ կարծիքով, այս զույգի պարագայում այսպիսի ձևակերպումը խիստ տեղին է։ Նրանք նման են բնավորություններով ու խառնվածքով, նրանք փորձում են նույնիսկ հագնվելու ոճերն իրար համապատասխանեցնել ու անգամ նույն դաջվածքից ունեն։ Գուցե Սուրենի ու Յանայի մասնագիտական գործունեությունը ոմանց դուր գա կամ էլ չգա, բայց այն, որ նրանք իրար համապատասխանող ու ներդաշնակ զույգ են, աքսիոմատիկ իրականություն է։

1․ Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան

Ամենայն ազնվությամբ եմ ասում, իրար ավելի համապատասպանող, ներդաշնակ ու փոխլրացնող զույգ ես մեր շոու բիզնեսում չգիտեմ։ Նրանք իրար համապատասխանում են բացարձակ բոլոր հնարավոր ու անհնար պարամետրերով. թե՛ արտաքնապես, թե՛ ոճային, թե՛ բնավորության տեսանկյունից, և անգամ իրենց ռաբիսության մեջ նրանք իրար փոխլրացնում են։ Ասենք, անգամ իրենց երեխայի մկրտության օրը Հռիփսիմեն իր հագուստն ընտրել էր Մարտինի «չարոխներին» համապատասխան, ու դա վերջն էր։ Ամեն դեպքում չեմ ուզում մեր շքերթում առաջատարների մասին վատ նոտայով ավարտել։ Ի վերջո, այս աշխարհում գրեթե ամեն ինչ հարաբերական է ու սուբյեկտիվ է, իսկ սերն ու ամուր ընտանիքը հավերժ արժեքներ են, և այս զույգը կարող է պարծենալ երկուսով էլ։

Աղբյուրը՝ https://showbusinessscandals.wordpress.com/

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya