Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հերմինե Նաղդալյանի շհորհակալագիրն Իլհամ Ալիեւին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Ո՞վ է Հայաստանի իշխանության ամենաստվերային, բայց ամենահուսալի դաշնակիցը: Միանգամից ասենք, Իլհամ Ալիեւը՝ իր նավթադոլարներով ու խավիարով: Այս պնդումը, առաջին հայացքից, իհարկե, տարօրինակ ու անհեթեթ է հնչում, եւ հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքն ուղղակի, պայմանավորված դաշնակցության մասին չէ: Պարզապես Ալիեւի ռեժիմը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ դիվանագիտության կատարյալ ապաշնորհության փրկօղակը: Հայաստանը հերթական ապտակն է ստանում ԵԽ ԽՎ-ում, փույթ չէ, կարելի է գալ Երեւան կամ, նույնիսկ առանց Երեւան գալու, լալահառաչ տեքստեր ասել այն մասին, թե ինչպես են եվրոպատգամավորները ծախվում ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը:

Ընդ որում, որքան շատ է այդ տեքստերում պաթետիզմը, այնքան արդարացումն ավելի արժանահավատ է թվում: Ու որեւէ մեկի մտքով չի անցնում հարցնել՝ այդ դեպքում, եթե եվրոպական հարթակներում ամեն ինչ հիմնված է միայն փողի վրա (ինչը, իհարկե, այդպես չէ), ինչո՞ւ Հայաստանը հատուկ բյուջե չի ստեղծում, ինչո՞ւ օլիգարխներին չի հանձնարարում ամսական ոչ թե՝ 10.000 եվրո (ինչպես պնդում են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները՝ հենց այդքան է Ալիեւը վճարում ադրբեջանամետ եվրոպացիներին), այլ՝ 15 կամ 20 հազար եվրո վճարել ծախու եվրոպատգամավորներին: Միայն թե չասեք, թե փող չկա, թե Հայաստանի ու Ադրբեջանի ֆինանսական կարողություններն անհամեմատելի են:

Այդ դեպքում իսկույն հօդս կցնդեն այն պնդումները, թե մեր բանակը մի քանի անգամ հզոր է ադրբեջանականից, ինչը, բարեբախտաբար, համապատասխանում է իրականությանը: Այսպիսով, եթե ռազմական ոլորտում ունենալով նույն ֆինանսական անհամեմատելի հնարավորությունները, այդուհանդերձ հաջողվում է բավարար արդյունքների հասնել, ինչո՞ւ նույնը հնարավոր չէ դիվանագիտության մեջ:

Պատասխանը շատ պարզ է: Որովհետեւ Հայաստանը դիվանագիտություն պարզապես չունի: Ո՛չ դասական, ո՛չ էլ խորհրդարանական: Հայաստանն ունի աշխարհի տարբեր ամբիոններից Ռուսաստանի շահերին չհակադրվող, Հայաստանի շահերը պաշտպանել փորձող դիվանագիտություն (իսկ այն դեպքերում, երբ այդ շահերը չեն համընկնում, բնականաբար, պաշտպանվում են այն երկրի շահերը, որտեղ Էդվարդ Նալբանդյանը դիպլոմային աշխատանք է պաշտպանել) եւ եվրոպական շրջագայությունները խորհրդարանական դիվանագիտության հետ շփոթած պատգամավորներ, որոնց թվում է, թե իրենց գործը միայն նիստերում նվնվան ելույթներ ունենալն է:

Իսկ քանի դեռ այդպես է, նրանց փրկության են գալու Ալիեւի նավթադոլարներն ու խավիարը: Այնպես որ, Հերմինե Նաղդալյանի ջերմ ողջույններն Իլհամ Ալիեւին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին