Ցավալի լուր. Դժբախտությունը թակեց նաև Քրիստինե Պեպելյանի դուռը. Երգչուհին անելանելի վիճակում է…
ՎԻԴԵՈՔրեական աշխարհում հայտնի Վստրեչի Ապերի ազատ արձակման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան: «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Արամ Վարդանյանի արտահանձման գործընթացն ընթացքի մեջ է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վստրեչի Ապերը՝ նույն ինքը Արամ Վարդանյանն անձի առևանգումը կազմակերպելու գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ուներ և հետախուզման մեջ էր: Հուլիսի 30-ին Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ.
ծնված Արամ Վարդանյանը: Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել հայտնելով, որ Ա.
Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ.
Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առևանգումը կազմակերպելու համար: Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա.
Վ.-ի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ, 2017թ.
հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են Գ.
Հ.-ին և տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա.
Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս և զենքով սպառնացել սպանել նրան: Շուրջ 3 ժամ Գ.
Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա.
Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ.
Հ.-ն մեկնել է ՀՀ-ից և վերադարձել 2018թ.
ապրիլ ամսին: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա.
Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:



