Հայտնի են սինխրոն լողի ՀՀ առաջնության հաղթողները
ՍՊՈՐՏԵրևանի «Ակվալենդ» մարզաառողջարանային համալիրի լողավազանում անցկացվել է սինխրոն լողի ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 20 մարզուհիներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, զուգալող ծրագրում հաղթել է Սրբուհի Մարտոյան-Մերի Մարտոյան զույգը, 2-րդ տեղն է գրավել Միլենա Արսենյան-Սուսաննա Աֆյան զույգը, իսկ 3-րդ տեղը՝ Մերի Գաբրիելյան-Մարիամ Անդրեասյան զույգը:
Մենալող ծրագրում չեմպիոնուհու կոչումը նվաճել է Մերի Մարտոյանը, երկրորդ հորիզոնականում Միլենա Արսենյանն էր, իսկ երրորդում՝ Սուսաննա Աֆյանը:
Բոլոր մրցանակակիրների անձնական մարզիչն է սինխրոն լողի ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



