Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ. Էդվարդ Նալբանդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նոյեմբերի 9-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: 

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ` «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարի ելույթն` ամբողջությամբ.

 

Բարև Ձեզ,
Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Նախևառաջ ցանկանում եմ ցավակցություն հայտնել Շարմ Էլ Շեյխ - Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին և ողջ ռուսաստանյան եղբայրական ժողովրդին:

Ցանկանում եմ նաև օգտվել առիթից և ցավակցություն հայտնել Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին և շնորհակալություն հայտնել Սերգեյ Լավրովին այն մեծ աջակցության համար, որը ցուցաբերում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ զոհվածների աճյունների տեղափոխման գործում: Ուգանդայում և Հարավային Սուդանում Ռուսաստանի հյուպատոսը մեր խնդրանքով այնտեղ էր ուղարկվել, նաև մեր հյուպատոսական աշխատակիցը Կահիրեից ժամանել է Հարավային Սուդան, և մոտ ժամանակներս դիակների տեղափոխման հարցը կլուծվի:

Կցանկանայի ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և դա բնական է: Մենք ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ. մենք հանդիպում ենք ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Երևանում՝ տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում:

Սա ևս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Մեր պետությունների ղեկավարներն էլ են շատ ինտենսիվ հանդիպում: Նրանք հանդիպում են ինչպես Երևանում և Մոսկվայում, այնպես էլ` միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նման հանդիպումներ եղել են ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովների շրջանակներում: Մեր Նախագահը սեպտեմբերին այցելեց Մոսկվա, ինչպես նաև մայիսին՝ Մեծ Հաղթանակի 70-ամյակի, Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ գագաթաժողովների կապակցությամբ: Մենք շատ բարձր ենք գնահատում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ գտնվում էր Հայաստանում:

Ինտենսիվ հանդիպում են նաև մեր վարչապետերը, խորհրդարանների նախագահները: Վերջերս այստեղ տեղի ունեցավ չորրորդ միջտարածաշրջանային ֆորումը: Դրա հետ զուգահեռ տեղի ունեցավ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան:

Մեզ մոտ հաջողությամբ գործում են միջկառավարական հանձնաժողովը և ռազմա-տնտեսական համագործակցության հանձնաժողովը, միջխորհրդանական հանձնաժողովը:

Դինամիկ զարգանում են հումանիտար կապերը: Բոլորովին վերջերս Երևանում բացվեց Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Մեզ մոտ, ինչպես գիտեք, վերջերս տեղի ունեցավ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը: Մենք Սերգեյ Լավրովի հետ այդ հեղինակավոր, մեզ երկուսիս համար հարազատ ԲՈՒՀ-ի շրջանավարտներ ենք:

Մենք այսօր, իհարկե, անդրադարձանք բազմաթիվ տարածաշրջանային, միջազգային հարցերի: Բնականաբար, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, այն ջանքերը, որոնք գործադրում են Ռուսաստանը և մյուս համանախագահները: Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, և ես կարծում եմ, որ մենք կշարունակենք աշխատել այդ ոգով:

Այժմ խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին: Խնդրեմ:

«Արմենիա» հեռուստաընկերություն. Հարցս ուղղված է Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Պարոն նախարար, ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն հաստատել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի զեկույցը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Այս առիթով ես բազմիցս արտահայտվել եմ: Եվս մեկ անգամ ասեմ, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, այլ ձևաչափեր։ Իսկ միակ ձևա չափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, որը միջնորդական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ կառույցները, կազմակերպությունները չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, հատկապես, սրել լարվածությունը տարածաշրջանում:

Եվ այդ համատեքստում, իհարկե, այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, իսկ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ոչ մի հակամարտություն երբևէ չի կարգավորվել Խորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ, ապակառուցողական են: Եվ Սերգեյ Վիկտորի Լավրովը խոսել է դրա մասին. կա հաստատված մանդատ՝ տրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հակամարտության կողմերը պետք է համատեղ աշխատեն համանախագահների հետ, որպեսզի գտնեն այս խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորումը:

Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, ինչպես պնդում է ինքը՝ զեկուցողը, ապա այստեղ միանգամայն պարզ է, որ անձը, ով բրիտանական խորհրդարանում երկար տարիներ Ադրբեջանի հետ բարեկամության խմբում է եղել, ով, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, ֆինանսավորվում է Բաքվից՝ Ադրբեջանի համապատասխան հիմնադրամներից, ոչ մի կերպ չէր կարող ունենալ անաչառ դիրքորոշում։ Մասնավորապես, հենց նույն բրիտանական մամուլը գրում էր այն մասին, որ նա և նրա ընտանիքի որոշ անդամներ Ադրբեջանում ունեն ֆինանսական և տնտեսական շահեր:

Շատ տարօրինակ էր, որ որպես բրիտանացի խորհրդարանական և, հետևաբար, ԵԽԽՎ անդամ իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ նա որոշեց բստրել այդ փաստաթուղթը: Փաստացի, զեկուցողի մանդատի ավարտից դեռ մեկ տարի առաջ նա բստրեց այդ զեկույցը: Ես այդ բանաձևը չեմ մեկնաբանի, քանի որ չեմ կարծում, որ այն արժանի է մեկնաբանության:

Ես կցանկանայի հիշեցնել, որ ադրբեջանական ղեկավարությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված տարբեր փաստաթղթեր տարբեր կերպ է մեկնաբանում: Նախավերջին փաստաթուղթը, որն այդ կառույցի կողմից ընդունվել էր Ադրբեջանի վերաբերյալ, այդ երկրի ղեկավարությունն անվանեց թղթի կտոր, իսլամատյացության դրսևորում, իսկ այս փաստաթուղթը նրանք ներկայացնում են գրեթե որպես միջազգային հարաբերությունների և իրավունքի հիմնական փաստաթղթերից մեկը, գրեթե ՄԱԿ-ի կանոնադրությանը հավասար: Մեկնաբանությունները կթողնեմ հենց ադրբեջանցիների և իրենց ընկերների խղճին:

Ահա մի քանի բառով այն, ինչ ես կցանկանայի ասել այդ կապակցությամբ:

Սերգեյ Լավրով (ի հավելումն էդվարդ Նալբանդյանի պատասխանի). Ես կցանկանայի մի քանի բառ ավելացնել, քանի որ խոսքը գնում է համանախագահների մասին: Մենք` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կտրականապես դեմ ենք, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն, իսկ հարցն իրոք շատ բարդ է, ունի իր պատմությունը, փորձ արվի տեղափոխելու այդ հարցը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում:

Համենայն դեպս, միջազգային հանրության անունից նրանց այդպիսի հանձնարարություն որևէ մեկը չի տվել: Համանախագահներն աշխատում են կողմերի միջև համաձայնության հիման վրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած համաձայնությունների հիման վրա:

Այդ եռյակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիազորված հավաքական միջնորդ է, և ցանկացած կտրուկ, ծայրահեղ գործողություններ, ում կողմից էլ դրանք ձեռնարկվեն, միայն վնասում են գործին և վնասում համանախագահների աշխատանքին, որոնք, կրկնում եմ, շատ ու շատ ակտիվ աշխատում են, ոչ միշտ հրապարակայնորեն, բայց մենք միշտ կողմերի հետ կապի մեջ ենք՝ և նախարարների, և մեր հատուկ ներկայացուցիչների մակարդակով: 

 

Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին