Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայկական ժամանակ». Մոսկվան բացում է փակագծերը Ղարաբաղի հարցի շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողը մասնակի կրճատումներով.

 «Երեկ «ՀԺ»–ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց Է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությանն Է։ Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում Է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։ Կարճ ասած, ՌԴ-ն Ադրբեջանին ԼՂ հարակից մի քանի շրջան Է խոստանում, եթե Ադրբեջանը համաձայնի դառնալ ԵՏՄ անդամ։ Եվ ահա երեկ, ռուսական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը «Կոմերսանտը», հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել Է, որ ղարաբաղյան բանակցություններում այժմ քննարկվում Է կարգավորման մի տարբերակ, որի համաձայն, հայկական կողմը պետք Է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը բացառությամբ Լաչինի միջանցքի ու թերևս ևս մեկ շրջանի, ինչի դիմաց Բաքուն թեև պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով։ «Կոմերսանտի» նույն աղբյուրները պնդել են նաև, որ տարածաշրջանում կայունությունը երաշխավորելու համար տեղում կարող են ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ տեղակայվել։ Իրականում, ըստ մեր հավաստի աղբյուրների, ՌԴ-ն համենայնդեպս հայկական կողմին հայտնել է իր զինված ուժերին տարածաշրջանում տեղակայելու մտադրության մասին, և ՄԱԿ-ի խաղաղապահների մասին խոսք չի եղել։ Իսկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ խոսում էր ՆԱՏՕ-ի խաղաղապահների մասին։

 Մեր աղբյուրները հայտնում են, որ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը քննարկել Է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը։ Պաշտոնական Վաշինգտոնը, բնականաբար, չի համակերպվի ռուս խաղաղապահների տեղակայման հետ։

Ըստ «Կոմերսանտի», Հայաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ի առաջարկած նման լուրջ փոխզիջումների գնալու պատրաստակամություն չեն հայտնել։ Բաքվում շարունակել են պնդել, թե առավելագույնը, որ կարող են անել, Ղարաբաղի ինքնավարության ճանաչումն Է Ադրբեջանի կազմում։ Երևանում ևս հրաժարվել են խոսել տարածքային ինչ-ինչ զիջումների մասին՝ ընդգծելով, որ նման ծրագիր չի էլ քննարկվում։ Ավելին, ռուսական թերթի հետ զրույցում հայաստանյան աղբյուրը պնդել Է, թե կարգավորման փորձերը դատապարտված են ձախողման, քանի դեռ բանակցություններին որպես ինքնուրույն դերակատար չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը։ Բաքուն, բնականաբար, կտրականապես դեմ Է ԼՂ-ին ներգրավելուն։ Ռուսական պարբերականը նշում Է, թե ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը պնդել Է, որ փակուղային այս իրավիճակում խիստ մեծ է հավանականությունը, որ լարվածությունը ինչ-որ պահի կարող է վերածվել լայնածավալ հակամարտության»,–գրում է թերթը։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին