Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանական մամուլի ստի տոպրակը

ԲԼՈԳ

Անի Սանոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Թբիլիսիում էր, ադրբեջանական իշխանամերձ մամուլն հայտարարեց, որ իբր այդ օրերին Վրաստանում չէ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հետևաբար նա խուսափել է Ալիևի հետ հանդիպելուց: Միաժամանակ կայքերից մեկը Վրաստանի վարչապետին «պարսավանքի» ենթարկելու մտադրությամբ հիշեցրել էր, թե ինչպես դրանից ընդամենը մի քանի օր առաջ Իվանիշվիլին հանդիպել էր Հայաստանի նախագահին, ոչ միայն հանդիպել, այլև նրա կողքն էր եղել Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերաօծման արարողության ամբողջ ընթացքում: Կայքի ակնարկը պարզ էր` Ադրբեջանն ու Վրաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մինչդեռ դուք… և այլն:

Ստախոսը սովորաբար մեկ ստով չի բավարարվում, և ահա նույն կայքն ասում է երկրորդ սուտը. իբր ոչ թե Իվանիշվիլին է խուսափել Ալիևի հետ հանդիպելուց, այլ Ադրբեջանի նախագահը չի կամեցել տեսնել Վրաստանի նախկին վարչապետին, ում կայքն անվանել է «բազմադեմ» գործարար քաղաքական գործիչ: Սեփական նախագահին քծնելու լավ ավանդույթ ունեցող կայքը շատ արագ ընկնում է ինքնամոռացության գիրկը և Ալիևի վրացական այցը լուսաբանող հոդվածներից մեկը վերնագրում «Իլխամ Ալիև. գնաց, տեսավ, հաղթեց»: Իբր` Ադրբեջանի ներկայիս նախագահի այցն այնքան հաջողված էր, որ նա երկու օրում կարողացավ կարգավորել երկու երկրների միջև եղած բոլոր կնճռոտ, այդ թվում` իրանական գազը վրացական շուկա հասցնելու հարցերը: Եվ միայն երեկ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մամուլին հայտնել է, որ այդ օրերին ինքը Ալիևի հետ լավ էլ հանդիպել է և «շատ հետաքրքիր» զրույց ունեցել, ավելի հետաքրքիր, քան «Գազպրոմի» թեման:

Ադրբեջանական կայքն ստիպված այս լուրը զետեղել է իր լրահոսում: Բայց լուրն այսօր շարունակություն է ունեցել: Արտատպելով «Վրաստանի նորություններ» կայքի նյութը, ադրբեջանական կայքը Բիձինա Իվանիշվիլիին այս անգամ «գորշ կարդինալ» է անվանել, և ահա թե ինչու. Իվանիշվիլին հայտարարել է, որ մեծ հավանականությամբ իրանական գազը կմատակարարվի Վրաստան: Նրա կարծիքով շատ կարևոր է Իրանի հետ հաստատել առավելագույնս ամուր և սերտ առևտրային հարաբերություններ: «Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը, իմացե`ք, մեզ շատ հարկավոր են»,- ասել է Իվանիշվիլին և հավելել, որ կառավարության անդամների հետ ինքը ևս ակտիվորեն աշխատում է տնտեսության բոլոր ուղղություններով: «Ես ոչ մի բան չեմ կառավարում, բայց այն ամենին, ինչը կապված է տնտեսության հետ, եռանդով մասնակցում եմ»,- եզրափակել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով, ինքն այդ բանակցությանը մասնակցում է բիզնեսմենի կարգավիճակով: Այս ամբողջ ադրբեջանական լրատվական շիլափլավից պարզ է դառնում գոնե մի բան` իրանական գազն հասցվելու է Վրաստան, և այս պնդման հեղինակը ոչ թե էներգետիկայի նախարար Կալաձեն է կամ այլ ոք, այլ Բիձինա Իվանիշվիլին է, մի փաստ, որն հիմնովին փոխում է իրերի դրությունը: Ա`յ ադրբեջանական կայք, բա ո՞ւր մնաց «գնաց, տեսավ, հաղթեց»- ն, ո՞ւր մնացին ադրբեջանական գազի գրեթե անսպառ լինելու հայտարարությունները… Իրականում մնաց լոկ ստի տոպրակը, որն առաջիկայում ևս մեզ նորանոր «անակնկալներ» կարող է մատուցել:

16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է