Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանն ու Արցախի ղեկավարությունը՝ ծանր խնդրի առջև. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Արցախում սպասվում են բարձրաստիճան գեներալների պաշտոնաթողություններ: Խոսքը մասնավորապես ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանի, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և նախագահ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարություններով խորհրդական Արշավիր Ղարամյանի մասին է: Հետագայում Արցախից պաշտոնական մակարդակով հնչեցին հայտարարություններ, որ պաշտոնանկությունների մասին որևէ տեղեկություն չկա: Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Լևոն Մնացականյանը: Հետո հայտնվեցին նաև նոր նախարարի անունը, Մնացականյանի նոր պաշտոնի մասին տեղեկատվություն և այլն...

Այսքանով հանդերձ պարզ է, որ խնդիրը միայն տեղեկատվական քաոսի մասին չէ: Մի կողմից տեղեկատվական արտահոսքերը շատ կազմակերպված տեսք ունեին, մյուս կողմից դրանց հերքումներն էլ հնչում էին բավական զգուշավոր: Խնդիրը նույնիսկ այդ պաշտոնյաների նշանակում–չնշանակումը, ազատում–չազատումը չէ (ի վերջո, պաշտպանունակությունը սոսկ նախարարի անձով չէ պայմանավորված, թեպետ դա ևս շատ կարևոր է): Ակնհայտ է, որ կան ինչ–որ խորքային գործընթացներ, որոնց բոլոր մանրամասներին, բնականաբար, մենք տեղյակ չենք: Բայց այն, որ Արցախի ղեկավարության և բարձրագույն զինվորականության ու Հայաստանի նոր իշխանությունների միջև կա որոշակի թյուրըմբռնում, ակնհայտ է:

Հատկապես, եթե հաշվի առնենք քարոզարշավի ընթացքում Երևան–Ստեփանակերտ մակարդակով միմյանց հասցեին հնչող ագրեսիվ գնահատականները, որոնք թեև հասցեատերեր չունեին ուղղակի իմաստով, բայց անուղղակիորեն բացահայտում էին երկու կողմերի միջև լարումը: Առիթն, իհարկե, Սասուն Միքայելյանի անփույթ ձևակերպումն էր: Այս լարման խորացմանը նպաստեց նաև ՀՀԿ–ի քարոզարշավային տրամաբանության մեջ արցախյան խնդրի արծարծումն ու Փաշինյանին այդ հարցում դավադրության մեջ մեղադրելը:

Փաստացի ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած անփույթ ձևակերպում, տեղեկատվական անփութություն կամ միտումնավոր արտահոսք լարվածություն է առաջացնում Երևանի և Ստեփանակերտի միջև: Այս լարվածությունը ավելի է խորանում՝ հաշվի առնելով առաջնագծում համեմատական խաղաղ վիճակը, որը առաջին հայացքից իհարկե դրական է, բայց կասկածի տեղիք է տալիս Ստեփանակերտում: Կասկած, որ Փաշինյանն ունի որոշակի պայմանավորվածություններ դրսում, որոնցից իրենք տեղյակ չեն: Ընդհանրապես, ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Արցախի հետ հարաբերություններում ակնկալվում են փոփոխություններ: Չնայած վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը Փաշինյանն Արցախում էր, այդուհետ էլ հաճախակի այցելում է Արցախ, հնչում են փոխադարձ վստահության հավաստիացումներ, Փաշինյանն էլ իր հերթին հակադարձում է Արցախում արտահերթ ընտրություններով իշխանության փոփոխման մասին հայտարարողներին, բայց վերջին ամիսներին տեղի ունեցողը ցույց տվեց, որ Երևանն ու Ստեփանակերտն առայժմ չեն հասել այն վստահության ու հաղորդակցության մակարդակին, որպեսզի բացառեն հնարավոր, թեկուզև կարճատև լարումները, որոնց ականատեսն ենք:

Հատուկ ցանկանում ենք նշել, որ որևէ խնդիր չենք տեսնում Փաշինյանի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի և երկրի բարձրագույն ղեկավարության առաջին դեմքին՝ իրեն հավատարիմ կամ գոնե լոյալ զինվորական վերնախավ ունենալու ձգտման մեջ: Սա ոչ միայն տրամաբանական է, այլև քաղաքական կայունության գրավական: Հատկապես մեր տիպի երկրում, որտեղ զինվորական վերնախավն օբյեկտիվ պատճառներով ունի ահռելի ազդեցիկություն, կարևոր է, որ այդ ազդեցիկությունը, մանավանդ այսպիսի խառը, անցումային ժամանակներում չվերածվի ներիշխանական, ներհայաստանյան բախման:

Սակայն խնդիրն այլ է: Փաստացի քարոզարշավից սկսած Փաշինյանը Արցախի հետ հարաբերվում է կամ տեղեկատվական այս կամ այն արտահոսքերին արձագանքելով, կամ էլ հանրահավաքային հարթակներից մատ թափ տալով: Չենք բացառում, որ կարող է լինել մատ թափ տալու տեսական պատճառ: Բայց խնդիրն այստեղ ոչ թե պատճառն է, այլ դրսևորման ձևերը: Արդյո՞ք սա այն հարցն է, որտեղ կարելի է մտահոգությունները դրսևորել մատ թափ տալով, ուղիղ եթերում բավական տհաճ տոնով ու միմիկայով զգոնության կոչեր անելով: Արդյո՞ք չկա հնարավորություն մեկնել Արցախ անձամբ, ոչ թե այնտեղ ուղարկել մի մարդու, որի հանդեպ կա ակնհայտ անվստահություն: Մեկնել ու փակ դռների հետևում քննարկել բանակի ղեկավարության փոփոխման կամ զինվորական վերնախավի հետ առկա տարաձայնությունների հարցերը: 

Հեղափոխությունն, անշուշտ, թելադրում է իր ոճն ու ռիթմը: Փաշինյանն էլ այդ ռիթմի ու ոճի կրողն է, և ինչ–որ տեղ հասկանալի է շատ հարցերում նրա հախուռն, էմոցիոնալ կեցվածքը: Բայց արդյո՞ք Արցախի հետ հարաբերությունները այդ մակարդակով պետք է քննարկել: Արդյո՞ք Արցախը չկա չարենցավանյան մի դպրոցի չափ, որպեսզի Փաշինյանն անձամբ մեկնի այնտեղ ու վերջ դնի քարոզարշավով սկսված ու տեղեկատվական ծամծմոցի առարկա դարձած այս պատմությանը: 

Քանի դեռ Հայաստանի նոր իշխանությունների և Արցախի ղեկավարության միջև չի կայացել այդ երկխոսությունը, տեղեկատվական արտահոսքերն ու թյուրըմբռնումները վտանգ ունեն այդ հարաբերություններում լարումը խորացնելու: Հատկապես, որ թեկուզև մարգինալ, բայց որոշակի շրջանակներում Փաշինյանը ներկայացվում է որպես Արցախի հարցում զիջումների նախնական պլանով իշխանության եկած մարդ: Երկխոսության բացակայության դեպքում փոխադարձ կասկածամտությունը խորանալու է, իսկ կասկածամտության խորացմանը զուգահեռ դավադրության տեսությունները դառնալու են մոդայիկ: Արցախի հարցում սա թույլ տալ չի կարելի:

Հ.Գ.-Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ուշ երեկոյան հաղորդագրություն տարածվեց, որ ԵՐԵՎԱՆՈՒՄ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը: Ընդ որում, հաղորդագրությունը տարածվեց Արցախի նախագահի աշխատակազմից: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանՌուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակել