Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր կառավարության իրական ռիսկերը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՀՀ-ում հետընտրական կրքերը մարեցին և երկիրն աստիճանաբար անցնում է բնականոն վիճակի, սակայն հանրության սպասելիքները ժողովրդի լայն հատվածի աջակցությունը ստացած իշխանություններից, անսահման մեծ են: Հարկ է նկատել, որ հայ հասարակությունն իրական փոփոխության ակնկալիք ունի: Այժմ, երբ Նիկոլ Փաշինյանն ունի խորհրդարանական մեծամասնություն, պետք է գործի անցնի երեք կարևորագույն ոլորտներում՝ ներքին բարեփոխումներ, արտաքին քաղաքականություն և Արցախ: Ակնհայտ է, որ Փաշինյանի նոր կառավարությունն իրական հակակոռուպցիոն մարտավարության կարիք ունի:

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խթանել տնտեսության զարգացումը, նվազեցնել աղքատության մակարդակը, բարելավել կյանքի որակը: Արտաքին քաղաքականության հարցում, ակնհայտ է, որ ռազմական և պաշտպանական հարցերում Հայաստանի գլխավոր գործընկեր Ռուսաստանը խոր կասկածանքով է վերաբերվում Փաշինյանին: Պուտինի վստահությունը շահելու՝ վարչապետ Փաշինյանի հույսը, մեղմ ասած, միամտություն է: Փաշինյանի առաջնորդած փողոցային հեղափոխությունը նոր շունչ տվեց այն հեռանկարին, որ նախկին խորհրդային պետություններում էլ կարող են նման զարգացումներ տեղի ունենալ:

Թեև Կրեմլը ցանկանում է ցույց տալ, որ դա իրեն չի մտահոգում, սակայն  դա այդպես չէ: Արևմուտքը դեռևս փորձում է հասկանալ՝ ով է Փաշինյանը, որտեղից է եկել և ուր է գնում: ԵՄ և արևմտյան շրջանակները լավ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, բայց նրան դեռևս հարկավոր է համակրանքը վերածել շոշափելի աջակցության: Մտահոգություն կա, որ Փաշինյանը բավականաչափ համբերություն չի ունենա ժամանակի ընթացքում ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի հստակ ուրվագծելու, խորացնելու համար: Հայաստանի կառավարության համար առաջնային կարևորագույն նպատակը կլինի Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ հետ հարաբերությունների ճիշտ հավասարակշռումը: Վերջին ամիսներին ԼՂ շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ռիսկերը շարունակում են մեծ լինել:

Ունենք մի իրադրություն, երբ Փաշինյանի ընդդիմախոս ուժերի համար ղարաբաղյան հակամարտությունն ընկալվում է որպես վարչապետի «աքիլլեսյան գարշապար»: Այժմ՝ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը հիմնված է թափանցիկության, ներառվածության և պրագմատիզմի վրա, պետք է թեստ անցնի: Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել ՀՀԿ-ի նախազգուշացումները, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա: Որպես Ադրբեջանի հետ 10 տարի բանակցած կողմ՝ ՀՀԿ-ն գիտակցում է այն ռիսկը, որ եթե Ալիև-Փաշինյան «մեղրամիսը» բանակցային գործընթացում չհանգեցնի շոշափելի առաջընթացի, հիասթափված Ադրբեջանը կարող է խնդրի լուծման այլ տարբերակներ որոնել: Ամեն դեպքում, Փաշինյանի առաջ ծառացած մարտահրավերներն ահռելի են՝ հաշվի առնելով հասարակության մեծ սպասումները:

Մարտահրավերները շատ են, լուծումները՝ բավականին առանցքային նշանակություն ունեցող, եթե չասենք՝ կենսական նշանակություն ունեցող, ուստի, մեծ կլինի ժողովրդի հիասթափությունը, եթե այս կառավարությունը ձախողվի, ասել է թե՝ Նիկոլն ու իր թիմը պետք է օր ու գիշեր բառացիորեն տքնեն՝ ազգի սպասելիքներն արդարացնելու համար:

Աղասի Առաքելյան

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանՌուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. Կարապետյան