Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերին Լարսից՝ Տրապիզոն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2019 թ. հունվարի 1-ից Վրաստանն արգելելու է ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-հաճարի ալյուրի ներմուծում-արտահանումը։ Որոշումը կտարածվի վրացական տարածքով նման բեռնափոխադրումներ կատարող բոլոր երկրների վրա։ Հայաստանը պետք է Վերին Լարսի հսկիչ-անցագրային կետի այլընտրանք փնտրի, և այդպիսին կարող է դառնալ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստուղին։ Թվում է, թե խնդիրը հեշտ լուծվողներից է, սակայն, «նոր Հայաստանում» ծավալվող իրադարձությունների լույսի ներքո, երկրի հաղորդակցական անվտանգության համար լրացուցիչ սպառնալիքներ են ծագում։

Նոյեմբերի 20-ից հայկական ԶԼՄ-ներն սկսեցին հաղորդագրություններ տարածել «դադարեցվում է Կովկաս-Փոթի-Կովկաս գծով լաստանավի կանոնավոր երթևեկությունը», «ՀԿԵՈՒ-ն վերացրել է Կովկաս-Փոթի լաստանավի երթևեկությունը» և այլ վերնագրերով։ Հոդվածների առիթը եղել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևի նամակը` ուղղված ՀՀ բեռնառաքներին, բեռնաստացներին, առաքիչներին։

Զարմանալի է, որ այդ թեմայով հաղորդագրություն պատրաստելիս մեր ԶԼՄ-ները հանկարծ համերաշխորեն «կուրացան» և չնկատեցին, որ նամակում ասվում. առաջին՝ ձեռք առնված միջոցների ժամանակավոր բնույթի, երկրորդ, ոչ թե հաղորդակցության լրիվ դադարեցման, այլ միայն կանոնավոր ուղերթերի դադարեցման մասին։ Եվ երրորդ, բեռների խոշոր խմբաքանակի (30 վագոն) դեպքում աջակցելու ՀԿԵՈՒ-ի պատրաստակամության մասին։

Մամուլում այդ լուրն ուղեկցվում էր տարբեր մեկնաբանություններով, որոնց իմաստը հանգում էր նրան, որ «Ռուսաստանի շնորհիվ» Հայաստանը հացահատիկային բեռներ չի կարող ստանալ նաև ծովով։

Նոյեմբերի 21-ին հայկական ԶԼՄ-ները հրապարակեցին ՀԿԵՈՒ-ի մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանի պարզաբանումը, որ Կովկաս-Փոթի ուղերթն իրականացնող լաստանավի սեփականատերն այն վաճառել է, և առայժմ հայտնի չէ` նոր սեփականատերը կցանկանա՞ աշխատել այդ երթուղում։ Նշենք, որ ՀԿԵՈՒ-ի հետագա պարզաբանումները, թե ընկերության աշխատանքում սկզբունքային ոչ մի բան չի փոխվել, առաջարկի դեպքում երթուղով բեռնափոխադրումները կիրականանան, որ Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև հաղորդակցությունն ապահովում են առանձին իրավաբանական անձինք, որոնց սեփականատերերը ոչ ռուսական երկաթուղին է, ոչ էլ Հայաստանում նրա դուստր ընկերությունը, ոչ մի արդյունք չտվեցին։ Հայաստանի նոր իշխանության «վրեժը», ըստ նույն ԶԼՄ-ների, արտահայտվեց նոյեմբերի 21-ին, երբ ՀԾԿՀ-ն որոշեց ՀԿԵՈՒ-ին տուգանել 60 հազար դոլարով։

Մինչ հայկական ԶԼՄ-ները ՀԿԵՈՒ-ն պատկերում էին ամենաանդուր տեսքով, Բաքվում նշում էին Թուրքիայի «բարիդրացիական վերաբերմունքը» Հայաստանի հանդեպ։ Այսպես, նոյեմբերի 19-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական հանդեսներին, հաղորդեցին, թե իբր Անկարան հայկական 400 մեծաբեռ ավտոմեքենայի թույլատրել է ամեն տարի բեռներ տեղափոխել Տրապիզոն նավահանգստից, ինչպես հայտարարել է թուրքական «Հայերի անհիմն հավակնությունների դեմ կազմակերպության» ղեկավար Գյոքսել Գյուլբեյը։ Ըստ նրա` այդ թույլտվությունը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը։ Իբր նախկինում հայ վարորդներն օգտվում էին վրացական Փոթի նավահանգստից, բայց «թուրքական Տրապիզոնից օգտվելը նրանց թույլ կտա ամեն մեծաբեռ մեքենայի հաշվով տնտեսել 600 դոլար»։

Ո՞վ է այդ Գյոքսել Գյուլբեյը։ Թուրք նացիստ։ Ի դեպ, նա պարբերաբար բարձրաձայնում է, թե Արցախն օթևան է տվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին, և իբր Արցախի տարածքում «ահաբեկիչներ են պատրաստվում»։ Նրա հետ հարցազրույցներ են տպագրում թուրքական հայտնի հանդեսներ, օրինակ` «Միլիեթ» թերթը։ Մի խոսքով, նա Թուրքիայի և նրա արտասահմանյան տերերի մտադրությունների «մունետիկն» է, որին օգտագործում են անհրաժեշտության դեպքում։ Գյուլբեյի «սենսացիոն մերկացումներին» հաջորդեց Բաքվի անհապաղ արձագանքը։
Այնուամենայնիվ, եթե Վրաստանն արգելի տրանսպորտով ցորենի ներկրումը, ապա Հայաստանն ստիպված կլինի օգտվելու այլընտրանքային «Վերին Լարս» անցակետից, որն օբյեկտիվորեն գլուխ չի հանում բեռնահոսքից, հատկապես ձմռանը։ Եվ այլընտրանք պետք է դառնա ոչ թե «թուրքական ափը», Կովկաս-Փոթի-Կովկաս լաստուղին։ Հարց է ծագում. ինչու՞ է «տեղեկատվական հարձակում» կազմակերպվել ՀԿԵՈՒ-ի վրա։

Վարկածները շատ չեն, և բոլորը, այսպես, թե այնպես, հանգեցնում են «նոր Հայաստանի» իշխանության վրա ամերիկացի խորհրդատուների թաքնված ազդեցության մտքին։ Բոլթոնը Երևան էր եկել նաև նրա համար, որ տեղում նախապես ստուգեր հակառուսական տրամադրությունների աճի, Հայաստան եկող տրանսպորտային հոսքերը ռուսական և իրանական ուղղություններից խստորեն դեպի վրաց-թուրքական երթուղիներ վերուղղելու հնարավորության հարցը։

Ռուսաստանի նկատմամբ անթաքույց ատելություն ունեցող և Հայաստանին «ապառուսականացնելու» անհրաժեշտություն քարոզող հենց այդ ուժերը խոսեցին Թբիլիսիի հետ Երևանի ամենասերտ հարաբերությունների անհրաժեշտության մասին, ընդհուպ երկու հարևան հանրապետությունների միջև «սահմանների ջնջումը»։

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր Կամենդատյան