Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանանց ութ SMS հաղորդագրություն, որոնք զայրացնում են տղամարդկանց

ԼԱՅՖ

Եվ այսպես, որոնք են կանանց ուղարկած այն ութ SMS հաղորդագրությունները, որոնք զայրացնում են տղամարդկանց։

Որտե՞ղ ես

Եթե դուք պայմանավորվել եք հանդիպել պուրակում, ու դու այնտեղ կանգնած մրսում ես, ապա կարելի է այս հաղորդագրությանը նույնիսկ որեւէ ճոխ հայհոյանք էլ ավելացնել: Բայց եթե նա գնացել է ընկերների հետ գարեջուր խմելու ու հակառակ խոստումին՝ մինչեւ կեսգիշեր չի վերադարձել, նման բան գրել չէ պետք: Դու նրա մայրիկը չես, ու նա էլ փոքրիկ տղան չէ, որը ժամանակին չի վերադարձել զբոսանքից: Մի խոսքով, կարիք չկա նման բաներ գրել: Այլապես, վիճաբանությունն անխուսափելի է։

Ինչո՞ւ չես պատասխանում

Եթե նա չի պատասխանում, ուրեմն ամենայն հավանականությամբ, չի կարող պատասխանել այդ պահին: Եվ այդ պահին հեռախոսի անվերջանալի զանգը սարսափելի զայրացնում է:

Ինչպե՞ս կարող էիր այդպես վարվել

Նախ՝ հարաբերությունները SMS գրագրությամբ պարզաբանելը տգեղ է: Եվ հետո, դու գոնե պետք է նշես, թե ինչ նկատի ունես: Քանի որ եթե նա իրականում ինչ -որ սարսափելի բան արած լիներ, դու նրան հաստատ կզանգահարեիր, այդպես չէ՞: Իսկ եթե սարսափելի բան չէ, ուրեմն նա դժվար թե հասկանա, թե ինչի մասին է խոսքը: Ի դեպ, իսկ ինչի՞ մասին է խոսքը: Առաջին համբույրի օ՞րն է մոռացել: Այ քեզ սարսափ, ինչպե՞ս կարող էր ...

Ինչո՞ւ ես լռում: Ո՞ւր ես կորել

Այո, այո, իշխիր ու ստորացրու: Ստիպիր, որ նա արդարանա ու իրեն մեղավոր զգա: Թող անհապաղ որեւէ ճշմարտանման պատճառ մտածի ու կարեւոր չէ, թե ինչու է նա իրականում լռում: Դու միեւնույն է այդ ամենը չես իմանա, քանի որ ստիպում ես, որ նա ծանրակշիռ պատրվակ մտածի ու ստի:

Ասա ինձ, ի՞նչ խնդիր կա մեր հարաբերություններում

Տղամարդու հետ հարաբերություններ խզելու լավագույն միջոցը նրան նման հաղորդագրություն ուղարկելն է: Եթե նա չպատասխանի՝ ուրեմն անհոգի անասուն է: Եթե պատասխանի «Ամեն ինչ նորմալ է» կամ էլ «Արի հետո խոսենք այդ մասին», ապա դարձյալ անհոգի անասուն է։ Պարզ է, նա քո նկատմամբ անտարբեր է, հակառակ դեպքում կգրեր, թե ինչ խնդիր կա: Բայց եթե նա քեզ գրի, թե ձեր հարաբերություններում իրականում ինչ խնդիր կա, նա նորից անհոգի անասուն կլինի. միթե՞ կարելի է նման բաները պարզաբանել SMS գրությունով: Մի խոսքով՝ ինքներդ ձեզ եւ նրան անելանելի դրության մեջ եք դնում: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան եք դրանով զայրացնում նրան:

Որեւէ համեղ բան գնիր

Գիտես, թե նա քեզ ինչ կպատասխանի: Ճիշտ է: «Հատկապես ի՞նչ »: Եվ այդ դեպքում պետք չէ պատասխանել՝ «դե որեւէ համեղ բան »: Նա ի՞նչ իմանա, թե համեղ բան ասելով դու այդ պահին ինչ նկատի ունես: Ահա, տեսնում ես, չի իմանա ու դրա համար էլ նրան այդքան կբարկացնի ձեր SMS-ը: Քանի որ նա արդեն մեկ անգամ քեզ բերել է շոկոլադ, ելակ ու չիզբուրգեր, իսկ հետո պարզվել է, որ դու մարինացված լոլիկ էիր ուզում, գրիլ հավ ու գինի: Այնպես որ նշեք՝ թե հատկապես ինչի ախորժակ ունեք եւ այդ խեղճ տղային իզուր մի տանջեք ձեր հանելուկներով:

Մենք պետք է խոսեք

Սա ամենասարսափելի SMS-ն է, որը կարելի է պատկերացնել: Քանի որ այն կարող է ինչ ասես նշանակել: Նա ինչ-որ սխալ բա՞ն է արել: Դու որոշել ես բաժանվե՞լ նրանից: Դու հղի՞ ես: Դե, գրողը տանի, ի՞նչ է պատահել: Եթե քեզ շտապ պետք է խոսել այն պահին, երբ զանգելը ոչ մի կերպ չի ստացվում, ապա գոնե գրի, թե ինչի մասին է խոսքը: Այդ ձեւով դու կկարողանաք կանխել կաթվածը, որը սպառնում է ձեր տղամարդուն:

Դու ինձ սիրո՞ւմ ես

Վարկանիշային աղյուսակի առաջատարն է աշխարհի ամենահիմար հարցը, որը պատասխան չունի, քանի որ «այո» պատասխանը քեզ չի բավարարի: Չէ՞ որ դու դրա համար չես հարցնում: Դու հարցնում ես, որովհետեւ սիրո բացահայտ դրսեւորումների պակաս ունես: Գուցե՞ արժե, որ նա քեզ ավելի հաճախ գրկի, հաճոյախոսություններ ասի կամ էլ պարզապես քեզ հետ ավելի շատ ժամանակ անցկացնի: Համենայն դեպս միակ բանը, որ չես ուզում լսել ի պատասխան՝ դա ադ կարճ «այո»-ն է: Ու նա գիտի այդ մասին: Դրա համար էլ չգիտի, թե ինչ պատասխանի: Սիրային բանաստեղծությո՞ւն ուղարկի քեզ...

Աղբյուր՝ Cosmo

 

NEWS.am STYLE

 

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները