Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղաքական գործիչներն ապրելու են գյուղացիների հետ. Կարեն Քոչարյանի՝ իր տեսակի մեջ եզակի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերություններն արձագանքեցին Կարեն Քոչարյանի մտահաղացմանը՝ որոշելով իրականություն դարձնել սահմանադրական փոփոխությունների թեմայով քաղաքական ռեալիթի շոուն, որը մեր երկրում նորություն է իր տեսակի մեջ: Past.am-ի փոխանցմամբ՝ այսօր նախագծի հեղինակ Կարեն Քոչարյանն ու «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը լրագրողներին ներկայացրեցին հաղորդման հետ կապված մանրամասներ:

Հրաչ Քեշիշյանն ասաց, որ վաղը կլինի առաջին ուղիղ եթերը, իսկ այսօրվանից մասնակիցների խմբերը կշարժվեն դեպի Հայաստանի մարզեր: Նախագիծը կոչվում է «Այո և ոչ»: Այն քսան օր շարունակ անդադար կլինի ուղիղ եթերում: «Սա քարոզարշավ է Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերով: Այն լինելու է երկու ուղղություններով՝ հյուսիս և հարավ: Յուրաքանչյուր ուղղությամբ մեկնելու է ութական մասնակից, որոնցից չորսն «այո»-ի կողմնակիցներ են, մյուս չորսը՝ «ոչ»-ի»,- հայտնեց Հրաչ Քեշիշյանը:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ փորձ է արվում կազմակերպել բովանդակային բանավեճեր՝ կապված սահմանադրական հանրաքվեի հետ: «Մասնակիցներն ամենահարավային կետից՝ Ագարակից, կգան Սյունիք, կմտնեն Վայոց ձոր, ապա Արարատ, Արմավիր և կմտնեն Կոտայք: Հյուսիսային ուղղությունը կսկսեն Ապարանից, կլինեն Արտաշատում, Թալինում, հետո Շիրակի մարզում (Գյումրի, Ամասիա), Լոռիում, Տավուշի մարզում (Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Դիլիջան), ապա կլինեն Գեղարքունիքում և կավարտեն այդ ուղղությունը: Դեկտեմբերի 2-ին բոլոր խմբերը կվերադառնան Երևան: Իսկ քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպասվում է միացյալ դեբատ»,- տեղեկացրեց պարոն Քոչարյանը:

«Այո և ոչ» ծրագրի հեղինակը պատմեց, որ հրավիրել է քաղաքական բոլոր ուժերին: Ըստ Քոչարյանի՝ ինքը չի հրավիրել միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին: Ինչպես հայտնի է, վերջիններս սահմանադրական փոփոխությունները որակում են «կեղծ օրակարգ»: «Դեպի հյուսիս «այո»-ի խմբում ներգրավված են լինելու Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Եղիազարյանը: «Ոչ»-ի խմբում են լինելու Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը և Նարեկ Այվազյանը: Հարավ մեկնող խմբում «այո»-ի կողմնակիցներ կլինեն Հրայր Թովմասյանը, Վարդան Այվազյանը, Կարինե Աճեմյանը և Արման Սաղաթելյանը: «Ոչ»-ի խմբում կլինեն Հրանտ Բագրատյանը, Թամարա Գևորգյանը, Վաղինակ Շուշանյանը, Ազատ Արշակյանը»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Կազմակերպիչների խոսքով՝ նախագիծը ենթադրում է նաև շոուի տարրեր: «Բացի քարոզչությունից և բանավեճերից, մասնակիցները հանդիպելու են բնակիչների հետ, սեղան նստելու և ապրելու են գյուղացիների հետ»,- ավելացրեց Կ. Քոչարյանը: Տեղեկացնենք, որ «Այո և ոչ» հաղորդումն ուղիղ եթերով հեռարձակվելու է «Ա1+» հեռուստաընկերությամբ և «Յուքոմ» ցանցի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ:

Լևոն Փանոսյան

Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»