Հանրահայտ «Միստր Բինը» 24 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է կնոջից
ԼԱՅՖՀանրահայտ Միստր Բին Ռոուեն Ատկինսոնն 24 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է կնոջից՝ Սենթրե Սեստրիից։ Ինչպես գրում է chronicle.co.zw-ը, ամուսնալուծության գործընթացն ընդամենը մեկ րոպե է տեւել։

Զույգի ամուսնալուծության պատճառը 32-ամյա դերասանուհի Լուիզա Ֆորդն է, որի հետ դերասանը ծանոթացել էր 2013-ին՝ թատրոնում համատեղ աշխատանքի ընթացքում։
Ֆորդի եւ 60-ամյա Ատկինսոնի սիրավեպի մասին հայտնի էր դեռեւս 2014-ի ապրիլին։
Դատական նիստի ընթացքում դատավորը բավարարել է ամուսնալուծության խնդրանքը։ Ընդհանուր ունեցվածքի եւ 70 միլիոն դոլար արժողությամբ կապիտալի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։
Նշենք, որ Սեստրեն ու Ռոուենը երկու երեխա ունեն. աղջիկը Լիլին եւ որդին՝ Բենժամինը։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



