Հանրահայտ «Միստր Բինը» 24 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է կնոջից
ЛАЙФՀանրահայտ Միստր Բին Ռոուեն Ատկինսոնն 24 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է կնոջից՝ Սենթրե Սեստրիից։ Ինչպես գրում է chronicle.co.zw-ը, ամուսնալուծության գործընթացն ընդամենը մեկ րոպե է տեւել։

Զույգի ամուսնալուծության պատճառը 32-ամյա դերասանուհի Լուիզա Ֆորդն է, որի հետ դերասանը ծանոթացել էր 2013-ին՝ թատրոնում համատեղ աշխատանքի ընթացքում։
Ֆորդի եւ 60-ամյա Ատկինսոնի սիրավեպի մասին հայտնի էր դեռեւս 2014-ի ապրիլին։
Դատական նիստի ընթացքում դատավորը բավարարել է ամուսնալուծության խնդրանքը։ Ընդհանուր ունեցվածքի եւ 70 միլիոն դոլար արժողությամբ կապիտալի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։
Նշենք, որ Սեստրեն ու Ռոուենը երկու երեխա ունեն. աղջիկը Լիլին եւ որդին՝ Բենժամինը։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян
3
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



