Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ գերի՞, թե՞ հակառակը. ի՞նչ կձևավորվի փլատակների վրա

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Օրերս ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում խոսելով ՀՀԿ-ի առաջիկա հնարավոր համագումարի և կուսակցության ղեկավարի փոփոխության մասին, նշել էր, որ աներկբա է Սերժ Սարգսյանի թեկնածությունն այդ հարցում, ու որ Սերժ Սարգսյանը դեռևս անելիք ունի քաղաքականության մեջ: Սա բավական հետաքրքրական հայտարարություն է այն իմաստով, որ դեկտեմբերի 9-ի արդյունքներով պարզ դարձավ, որ գոնե ըստ քաղաքացիների, նույնիսկ ՀՀԿ-ն այս պահին անելիք չունի քաղաքականության պաշտոնական հատվածում, հետևաբար չունի նաև նրա առաջնորդը:

Մյուս կողմից էլ, սակայն, Հայաստանի քաղաքական համակարգն այնպիսի փխրուն վիճակում է, որ այս կամ այն ուժի կենսունակության խնդիրը չի որոշվում տոկոսներով, ինչը ցույց տվեց հենց նույն ՀՀԿ-ԵԼՔ տոկոսային անհամարժեքությունն ու դրա անիրատեսական կապը քաղաքական իրողությունների հետ, երբ 7 տոկոսանոց ուժից պոկված առանձին խումբ իշխանափոխության հասավ, իսկ մեծամասնություն ՀՀԿ-ն նույնիսկ նոր խորհրդարանում չհայտնվեց: Ու քանի որ առայժմ տեսանելի չեն քաղաքական համակարգի կայացման որևէ առողջ միտումներ, ավելին ՝ համակարգը կախված է մնում մեկ անձի հանդեպ հանրության լայն հատվածների սիրուց ու վստահությունից, տոկոսները չէ, որ դառնում են որոշիչ:

Սա, իհարկե, ուղղակիորեն չի նշանակում, թե ՀՀԿ-ն, չանցնելով խորհրդարան, պահպանում է, ասենք, քաղաքականության մեջ անելիք ունենալու իր շանսը: Ավելին, Սերժ Սարգսյանի, Վիգեն Սարգսյանի կամ մեկ այլ անձի առաջնորդությունն այս դեպքում որևէ կերպ չի կարող ենթադրել ՀՀԿ-ի անպայման վերադարձ: Այդ վերադարձի համար անհրաժեշտ են այլ, խորքային վերափոխման հիմքեր, որոնց հանրապետականները նախընտրական ընթացքում այդպես էլ չցանկացան գնալ: Եվ հիմա, հետընտրական սթրեսից հետո Սերժ Սարգսյանի անձի հիշատակումն, ընդհանրապես կուսակցության առաջնորդի հարցի կարևորումը ոչ այլ ինչ է, քան խնդիրների լուծումը բյուրոկրատական մեխանիզմներում տեսնել, ավելին ՝ կուսակցության վերջին շունչը կապել պաշտոնաթող նախագահի անձի, կենսագրության ու անվան հետ: Այդպես ժամանակին վարվեց նաև ՀԱԿ-ը, ու կուսակցությունից այժմ մնացել է անկենսունակ մի քաղաքական մարմին:

ՀՀԿ-ն այլ ելք չունի՞, դրա համար է կառչած Սերժ Սարգսյանի անձից: Թե՞ Սերժ Սարգսյանն է ամեն դեպքում պահում ՀՀԿ-ն, որպեսզի այն որևէ դեպքում չդառնա այլոց համար քաղաքական գործիք կամ հենարան: Դժվար է ասել: Պարզ է մի բան, նախկին իշխանության փլատակներում այժմ տեղի են ունենում շատ հետաքրքրիր տրանսֆորմացիաներ, որոնք աչքի առաջ պետք է ունենա ոչ միայն պատմաբանները, քաղաքագետներն ու Հայաստանի կուսակցական համակարգով հետաքրքրվածները, այլև ներկայիս իշխանության ներկայացուցիչները, որոնք ջանասիրաբար կրկնում են ՀՀԿ-ի սխալները:

Լևոն Մարգարյան

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն