«Հրապարակ». Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ կնշանակվի ԱՆ նախկին խոսնակ Ծովինար Խաչատրյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշանակումից մինչ օրս մամուլի խոսնակ չուներ։ Մենք տեղեկացանք, որ առաջիկայում այդ պաշտոնին է նշանակվելու արդարադատության նախարարի նախկին խոսնակ Ծովինար Խաչատրյանը, որը հեռացել էր Հովհաննես Մանուկյանի հետ։ Այդ պաշտոնի համար պայքարում էին նաև մի խումբ լրագրողներ։ Նշենք նաև, որ մի շարք գերատեսչություններում մամուլի խոսնակների թափուր պաշտոններ կան. Հասմիկ Պոդոսյանը, Կարեն Ճշմարիտյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Արփինե Հովհաննիսյանը խոսնակներ չունեն։ Ի դեպ, Վ. Գաբրիելյանը, մեր տեղեկություններով, թեկնածուներին հասկացրել է, որ իրեն խոսնակ պետք չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



