Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը պետք է սպասի. միջպետական հարաբերություններում PR–ն երբեմն վնասում է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հղում անելով իր աղբյուրներին՝ օրերս «Комерсант»–ը հայտնել էր, թե Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2011 թ. ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու ու դրա հիման վրա Հարավային Օսիայում և Աբխազիայում մաքսային անցակետեր բացելու, տարանցման հնարավորություն ստեղծելու հարցում։ Ռուսական մամուլը շեշտել էր նաև այս հարցում Հայաստանի շահագրգռվածության մասին՝ Լարսին այլընտրանք ունենալու համատեքստում: Վրացագետ Ջոնի Մելիքյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց՝ համաձայնագրի շուրջ գործընթացը երկար էր:

«2011թ. դեկտեմբերին շվեյցարական կողմի աջակցությամբ այն ստորագրվեց, և պարզ էր, որ իրենք այն ժամանակ համաձայնագիրն իրականացնելու պատրաստակամություն էին հայտնել: Բայց, ի վերջո, գործընթացը բարդացավ և նախապատրաստական այդ աշխատանքը տևեց մինչև 2017թ. կեսերը: Այդ ժամանակ գործընթացն ակտիվացավ»,–ասաց վրացագետը՝ շեշտելով, որ այդ ընթացքում կողմերի և շվեյցարական ընկերության միջև պայմանագրեր ստորագրվեցին, նոր ստեղծված հիմնադրամին ֆինանսական միջոցներ փոխանցվեցին:

«Բայց հիմա հարցն այն է, որ նախապատրաստական աշխատանքն է միայն կատարվել: Փետրվարի 6–ին տեղի ունեցավ եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը, և այս փաստը նշանակում է, որ այդ նիստից սկսած փորձելու են համաձայնագիրը կետ առ կետ իրականացնելու ճանապարհային քարտեզ պատրաստել: Այսինքն՝ սկսվում է հերթական փուլը, որը ևս կարող է երկարաժամկետ լինել, ինչպիսին ստորագրումից մինչև նախապատրաստական փուլն էր, որը տևեց 2011–2019թթ.: Այս փուլում կարող են և՛ սկսել համաձայնագրի իրականացումը, կարող են ևս տասը տարի բանակցել: Հարցն այն է, որ կողմերը պետք է մոտիվացիա ունենան: Այս փուլում քայլերը ցույց են տալիս, որ ինչ–որ շահագրգռվածություն կա»,–ասաց նա՝ շեշտելով, որ, այդուհանդերձ, կան հանգամանքներ, որոնք բավականին բարդացնում են գործընթացը: 

Վրացագետը շեշտեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում թե՛ ռուսական մամուլում և թե՛ որոշ պաշտոնյաների կողմից հայտարարություններ են հնչում. «Օրինակներից մեկը «Комерсант»–ի խայտառակ հոդվածն է, որտեղ անանուն հղում էր տրված ինչ–որ մի պաշտոնյայի և ասված էր, թե «Վրաստանը զիջման է գնում, ճանաչում է Աբխազիան, Հարավային Օսիան, որ բացի այդ միջանցքը»: Չէի ասի, որ Վրաստանին շատ է օգուտ տալու այդ միջանցքի բացումը: Վրաստանի համար տարածքային ամբողջականության խնդիրն առաջնային է»:

Նա շեշտեց՝ պատահական չէ, որ Վենեսուելայում կատարվող իրադարձությունների ֆոնին նրանք ակտիվ աջակցություն ցուցաբերեցին ընդդիմադիր գործչին, քանի որ նա խոսք է տվել, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը հետ է կանչելու (Վենեսուելան ևս ճանաչում է Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ): 

Վրացագետն ընդգծեց, որ թեև որևէ պաշտոնական հայտարարություն չկա, բայց Վրաստանում կասկածներ կան, թե իբրև իշխանությունները կարող են գնալ ինչ–որ զիջումների: 

Նա այս ամենն անհեթեթ որակեց ու հավելեց, որ նման հայտարարությունները նշված գործընթացը կանգնեցնելուն և բարդացնելուն են ուղղված:

Այստեղ կարևորեց Հայաստանի դիրքավորումը. «Երբ հայտարարություն եղավ գործընթացը վերջացնելու վերաբերյալ, այսպես կոչված, որոշ փորձագետներ, որոնք Պակիստանից սկսած Վենեսուելայից վերջացրած բոլոր հարցերին պատասխանում են, ասացին՝ ողջունում ենք, շատ կարևոր է: Այո, մենք գիտենք, որ ՀՀ–ի ազգային շահերի, տնտեսության զարգացման համար կարևոր է, բայց պետք չէ այդ հարցն անընդհատ բարձրաձայնել, քանի որ Վրաստանում կա հետևյալ դիսկուրսը՝ «ինչո՞ւ մենք պետք է որոշ զիջումների գնանք հայերի համար»: Որքանով ես եմ տեղյակ, թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները դիվանագիտական լծակներով աշխատում են Թբիլիսիի և Մոսկվայի հետ: Փորձում են իրենց միջնորդությունն առաջարկել, և ամեն կերպ աջակցում են այդ գործընթացին: Բայց, ի վերջո, այս հարցը պետք է ռուս– վրացական ֆորմատի մեջ լուծվի: Մենք չպետք է վնասենք այդ գործընթացին՝ Հայաստանը երրորդ կողմ է և պետք է սպասի»:

Նա ընդգծեց, որ գործ ունենք անկանխատեսելի գործընթացի հետ: «ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև հարաբերությունները սրված են: Ռուսաստանի հետ ունենալով տարածքային խնդիր՝ Վրաստանը ՌԴ–ի հետ չունի նաև դիվանագիտական հարաբերություններ: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում մի քիչ դժվար է պատկերացնել, որ կարճ ժամկետում ինչ–որ հարց կարող է լուծվել: Ի վերջո, պետք է ռեալիստ լինենք: Լավ կլինի, որ վերոնշյալ հնարավորությունը ստեղծվի մեզ համար, բայց եթե համաձայնագիրն արդեն սկսեն կիրառել, տրանզիտի հնարավորությունը ամենավերջին կետն է, որին կարող են հասնել»,– ասաց նա՝ նշելով, որ Հայաստանն ավելի իրատեսական ուղղություններ պետք է դիտարկի, ինչպիսին լաստանավային բեռնափոխադրումների հնարավորություն ստեղծելն է:

Վերադառնալով գործընթացի շուրջ քննարկումներին՝ վրացագետը շեշտեց, որ պետք է հաշվի առնել Հայաստանի և Վրաստանի միջև ակտիվ երկխոսության առկայությունը, և պատահական չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Վրաստան, որը նա կատարեց իր նշանակումից հետո:

«Չնայած ոչ ֆորմալ հանդիպում էր, պարզ է, որ շատ լայն հարցեր քննարկված կլինեն: Միջպետական երկխոսությունը կա և ակտիվ պահվում է, բայց այս պարագայում որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե ինչ–որ մի քաղաքական ուժի շնորհիվ է այս ամենը, բավականին կոռեկտ չէ: Այն սուբյեկտիվ է, և այստեղ PR–ի հետևից պետք չէ ընկնել: Միջպետական հարաբերություններում PR–ն երբեմն վնասում է: Իհարկե, ներքին դաշտում և գործընթացից անտեղյակների շրջանակներում այդպես հնարավոր է դիվիդենտներ քաղել, բայց արտաքին քաղաքականության մեջ դա բավականին բարդ իրավիճակ է ստեղծում: Օրինակ՝ Ադրբեջանը բավականին ակտիվ հետևում է այդ գործընթացներին և, օգտագործելով իր լծակները, փորձում է հակահայկական ալիքներ բարձրացնել :

«Комерсант»–ում առկա ապատեղեկատվությունն ակտիվ օգտագործվում է և հակահայկական տրամադրություններ է բարձրացնում Վրաստանում»,–եզրափակեց Ջ. Մելիքյանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում