Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կառավարության տնտեսական ծրագիրը լավն է, բայց կադրային ռեսուրսը մտահոգիչ է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կառավարությունը բոլոր ուղղությունները հաշվի առել է: Բացի այդ, ծրագրում ներառել է նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից հրապարակված վերլուծական նյութերում արտացոլված նկատառումներից մի քանիսը: Ընդհանուր առմամբ, միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, կառավարության ծրագիրը, որում կարմիր թելի նման անցում են տնտեսական բարեփոխումներին ուղղված քայլերը, դրական հույսեր են արթնացնում, քանի որ, երբ կառավարությունն իր խոստումը կկատարի և կներկայացնի նաև ցուցանիշներով հավելվածը, այդ դեպքում ավելի պարզ կդառնա, թե յուրաքանչյուր տարվա համար ծրագրից ինչ ակնկալիքներ պետք է ունենալ:

«Երբ ներկայացվի, օրինակ, 19 թվականի աշխատանքային պլանը, կերևա, թե կառավարությունը ինչ սպասելիքներ ունի ՀՆԱ–ի աճի, աղքատության, գործազրկության կրճատման, վարկային ծառայությունների տոկոսադրույքի կրճատման ուղղություններով: Այդ ժամանակ ամեն ինչ ավելի տեսանելի կդառնա»,– ասաց Գ. Մակարյանը:

Խոսելով պետական ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մասին, ապա, ըստ Մակարյանի, այն ևս բավականին լավ է ձևակերպված ծրագրում, ինչը տնտեսության ու բիզնեսի զարգացման ամենակարևոր նախապայմաններից մեկն է:

Ամեն ինչ կախված է թափանցիկությունից

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից մեկը, սակայն, նոր կառավարության կարծիքով, կարող է լինել, օրինակ, օրենքով սահմանված որոշակի ոլորտներում գործունեություն ծավալող և պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը: Նրանց մասին տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը, ըստ գործադիրի, թույլ կտա ապահովել իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը, ինչի համար նախատեսվում է ներդնել գործողությունների իրականացման ճանապարհային քարտեզ։

Գ. Մակարյանի կարծիքով, բոլոր տնտեսվարողների գործունեությունը մի քանի առումներով պետք է թափանցիկ լինի: Առաջին հերթին, բոլորի համար պետք է պարզ լինի, թե ովքեր են տվյալ բիզնեսի իրական հիմնադիրները: Այդ ինֆորմացիան պետք է լինի բաց բոլորի համար, որպեսզի երրորդ անձի անունով ձևակերպված և դրանից հետո ձևավորված շղթայի միջոցով հնարավոր չլինի կորցնել իրական սեփականատերերի հետքերը: 

«Պետք է պարզ լինի, թե տվյալ բիզնեսի թիկունքում ով է թաքնված, որպեսզի պետական պաշտոնյաները և նրանց ինտեգրված մարդիկ չկարողանան այդ ճանապարհով ձեռնարկատիրական գործունեություն ծավալել: Դա կհանգեցնի նրան, որ հնարավոր կլինի բացահայտել ինչ–ինչ եղանակով, պետական պաշտոնյաների կողմից այս կամ այն աղբյուրից կուտակած անլեգալ գումարների առկայությունը: Եվ նրանք այլևս չեն կարողանա երրորդ անձանց միջոցով գումարներ կուտակել, բիզնես գործունեություն իրականացնել ու թաքնվել երրորդ անձանց թիկունքում»,– ասաց Գ. Մակարյանը:

Բիզնեսի թափանցիկությունը բարձրացնելու երկրորդ գրավականը շրջանառության վերահսկողությունն է, իսկ երրորդ գործոնը՝ աշխատակազմի վերլուծությունը: Մակարյանի դիտարկմամբ, փորձը ցույց է տվել, որ այն ընկերություններն են իրականում թափանցիկ աշխատում, երբ պաշտոնյաները չեն միջամտում տվյալ բիզնեսի աշխատանքին և կուսակցության հովանու ներքո չեն փորձում բիզնեսը հովանավորող լծակներ ձևավորել: 

«Դա հնարավորություն կտա, որպեսզի պաշտոնավարման ընթացքում կամ դրանից հետո սուտ ու մուտ ընկերություններ չձևավորվեն, օֆշորներում չգրանցվեն, հասարակությունն էլ չիմանա, թե ով ով է: Բացի այդ, եթե գործարար միջավայրը առողջ լինի և ապահովվի արդար մրցակցություն, որը նույնպես կա կառավարության ծրագրում, մյուս կողմից հարկային օրենսդրությունն այնպիսին լինի, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելն իր հարկերով և ստուգման մեխանիզմներով ձեռնտու լինի, աշխատավարձերից պահվող հարկերն այնպիսին լինեն, որ գործատուն շահագրգռված լինի իր աշխատակիցներին ձևակերպել, ոչ թե նրանց թաքցնելու մասին մտածի, ապա տնտեսությունը կսկսի նորմալ հունով զարգանալ»,– ասաց Գ. Մակարյանը: 

Ամփոփելով՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը նշեց, որ համոզված է՝ կառավարության ծրագրում ներկայացված տնտեսական գործունեության թափանցիկության ապահովմանը վերաբերող հատվածը թույլ կտա պարզել նաև նախկին պաշտոնյաների և նրանց մերձավորների կողմից նախկինում կուտակած գումարների լեգիտիմությունը և հսկայական կարողություն ունենալու ճանապարհները, ինչը նույնպես մեծ խթան կհանդիսանա բիզնես միջավայրի հետագա կայուն զարգացման համար:

Բիզնեսը, աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունն ու կրթության որակը

Կառավարության ծրագրում նշվում է, որ երկրում առկա աղքատության հաղթահարմանը, սոցիալական պաշտպանությանը և ժողովրդագրությանը նպաստելու համար, ի թիվս այլ քայլերի, պետք է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը բարձրացվի: Այսինքն, նոր ծրագրերի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակությունը բարձրացնել: Բացի այդ, «կրթություն–աշխատաշուկա» փոխառնչությունների խթանման շնորհիվ հնարավոր կլինի գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել, ինչը նույնպես կհանգեցնի գործազրկության մակարդակի նվազմանը: 

Այս առումով Գ. Մակարյանը նշեց, որ եթե կրթօջախները սնվում են պետական բյուջեից, այսինքն, գործում են բոլորի կողմից վճարած հարկերի հաշվին, կրթությունը կազմակերպում են պետության կողմից տրամադրված շենքերում, դրան գումարած պետական բյուջեից գերատեսչական ծախսեր են իրականացնում, ապա այդ գերատեսչությունը պետք է կրթությունը զանգվածային ձևով հարմարեցնի աշխատաշուկայի պահանջներին, ոչ թե գործատուն մտածի մասնագետ կրթելու մասին:

«Եթե պետք է գործատուն ինքը մտածի, թե որտեղից պետք է մասնագետ հրավիրի, կամ պետք է իր գրպանից վճարի, որպեսզի իր պահանջներին համապատասխանող մասնագետ ունենա, ու ասի՝ դիպլոմդ պետք չի, արի ես քեզ կսովորեցնեմ, այսինքն, լրացուցիչ ծախս անի, ապա այդ դեպքում ինչ իմաստ ունի պետական պատվեր հասկացությունը: Այլ կերպ ասած, եթե, օրինակ, բիզնեսին ենթակառուցվածքներ են հարկավոր, բայց պետությունը ճանապարհներ չկառուցի, չվերանորոգի և նման խնդիրներ չկարողանա լուծել, ապրանքը ճանապարհներին օրերով կանգնած մնա, փչանա, ժամկետը լրանա, պարտավորությունների, տույժ ու տուգանքների տակ ընկնի և այլն, այդ դեպքում պարզ է, չէ՞, որ բիզնեսը չի զարգանա: Նույնը կրթության պարագայում է»,– ասաց Գ. Մակարյանը:

Բացի այդ, տնտեսության զարգացման համար պետությունը պետք է անընդհատ կարգավորի և բարեփոխի օրենսդրությունը, որպեսզի մի կողմից բիզնեսը զարգանա, մյուս կողմից գործազրկության թիվը նվազի: Այսինքն, տնտեսական հրաշք ունենալու համար պետությունը պետք է ակտիվ արձագանքի բիզնեսի դժգոհություններին և փորձի դաշտը բարելավել, այլապես նույնիսկ կախարդական փայտիկը չի օգնի: 

Տեսչական մարմինների սանձերը ձգելը ևս կարևոր է

Կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչի հաջող իրականացման, ինչպես նաև բիզնեսի կայացման համար պետությունը պետք է ակտիվ դերակատարում ունենա տեսչական ստուգող մարինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ևս:

«Պետական մարմինները պետք է կարողանան օրենքի շրջանակներում մշտապես «սանձել» տեսչական մարմիններին: Այսինքն, տեսուչները չպետք է մտածեն, որ կարող են իրենց կապը կտրածի նման պահել՝ մտածելով, որ բիզնեսը պետք է իրենցից վախենա, ինչպես ուզեն, գոռգոռան բիզնեսի ներկայացուցիչների վրա, ինչպես ուզեն, ստուգում իրականացնեն, ինչպես ուզեն, իրենց պահեն, ակտը չգրելու համար կաշառք վերցնեն: Տեսչական մարմինների ներկայացուցիչները պետք է հասկանան, որ պետք է աշխատեն օրենքի շրջանակներում և իրենց լիազորությունների շրջանակներից դուրս որևէ գործողություն չիրականացնեն: 

Այսինքն, տեսչական մարմինների աշխատանքը վերահսկող խորհուրդները պետք է ճիշտ ընտրված մարդկանցից կազմված լինեն, տեսուչների գրած զեկույցները պետք է վերլուծության ենթարկեն, նրանց գրած ակտերը ժամանակ առ ժամանակ ստուգվեն, որպեսզի գործատուները քիչ բողոքեն տեսուչներից: Այսինքն, սրանք քայլեր են, որոնք միայն պետական մարմինները պետք է իրականացնեն, հակառակ դեպքում բիզնեսը նրանց պատճառով ևս կարող է բավականին վատ վիճակում հայտնվել»,– ասաց Գ. Մակարյանը:

Մրցունակ, մրցակցային և  ներառական տնտեսության ճանապարհն այնքան էլ հարթ չէ

Գործադրի ներկայացրած ծրագրի այս բաժնում 10 կետերով ներկայացված է, թե, օրինակ, ինչպես պետք է տնտեսական քաղաքականությունը դրականորեն ազդի քաղաքացու բարեկեցության վրա: Դրա համար պետությունը պարտավորվում է բարվոք միջավայր ձևավորելու պարտականությունն իր վրա վերցնել և ստեղծագործական հմտություններ ունեցող բոլոր անձանց համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի զրոյից նոր բիզնես հիմնել և այն բարեհաջող զարգացնել: Բացի այդ, ծրագրով նախատեսված է, որ տնտեսական զարգացման էական ձեռքբերումներից մեկը պետք է դառնա Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժի ընդլայնումը և դրա իրացումը։

Գ. Մակարյանի կարծիքով, նշված ուղղություններով հաջողության հասնելու համար պետք է ակտիվ գործունեություն ծավալի զբաղվածության պետական գործակալությունը: Տնտեսության ներառականության մակարդակը բարձրանալու դեպքում ևս լուրջ հնարավորություն կստեղծվի թեթևացնելու պետության սոցիալական բեռը, ինչն ուղղակիորեն դրական ազդեցություն կունենա երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակի բարձրացման վար:

«Պետական ծրագրերի շնորհիվ պետք է հնարավորություն ստեղծել, որ սահամանափակ կարողություններ ունեցող մարդիկ նույնպես աշխատանք գտնեն և կյանքին ինտեգրվեն: Դրա համար կա՛մ պետք է նման մարդկանց համար հատուկ աշխատատեղեր ստեղծվեն, կա՛մ հատուկ ծրագրեր իրականացվեն, որը կշահագրգռի գործատուներին: Բացի այդ, կարևոր է հմտությունների ու կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և նրանց մոտիվացումը: Այսինքն, այստեղ նույնպես պետությունը պետք է պայմաններ ստեղծի թե՛ բիզնեսի, թե՛ մյուս ուղղություններով, որպեսզի այս մարդիկ սկսեն աշխատել և ներառված լինեն տնտեսության զարգացման գործում»,– ասաց Գ. Մակարյանը:

Եղած կադրերով ծրագրի «պետք է»–ներից դեպի իրական գործ հեշտ չի լինի

Մակարյանի կարծիքով, առաջիկա 5 տարիների ծրագրում ներկայացված դրույթների շուրջ մտահոգություններն ավելի քիչ են, քան նշված «պետք է»–ներն իրականություն դառնալու հնարավորությունները: Այսինքն, ինչպե՞ս պետք է դրանք կյանքի կոչվեն և ո՞ւմ կողմից: Ահա այս հարցերն են, որոնք պակաս կարևոր չեն և որոնք կարող են ուղղակիորեն խոչընդոտել նույնիսկ ամենալավ գրված ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին: 

«Ինչպե՞ս իրականացնելու համար շատ կարևոր է պրոֆեսիոնալ թիմ ունենալ: Եվ իմ մտահոգությունը հենց այդ տիրույթում է, քանի որ այսօրվա նախարարները, նախարարների տեղակալները, որոշ նախարարություններում անձնակազմերի որակներն ու քանակները մեծ դժվարություններ կարող են առաջացնել արդյունավետ ծրագրերի իրականացման համար: Այսինքն, պրոբլեմն ավելի շատ այստեղ է: Ես կարծում եմ, որ շատ կարճ ժամանակ հետո դրանում կհամոզվի նաև կառավարությունն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կարծում եմ՝ առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ կիրականացվեն, և նախարարներ ու փոխնախարարներ փոխելու գործընթաց կսկսվի»,– ասաց Գ. Մակարյանը: 

Նրա կարծիքով, եթե լուրջ վերափոխման չենթարկվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության վերնախավն ու մասնագիտական կազմը, ապա շատ մեծ արդյունքների հասնել հնարավոր չի լինի: 

«Կառուցվածքային և մասնագիտական լուրջ փոփոխություններ իրականացնելու և փոխվարչապետների ինստիտուտն ուժեղացնելու անհրաժեշտություն կա, որպեսզի աշխատանքն ավելի ակտիվ լինի և նաև հասկանալի, թե յուրաքանչյուր «պետք է»–ի տակ ինչ պետք է հասկանալ և ինչ պետք է անել: Բացի այդ, պետք է իմանալ, որ պետական մարմիններում մարդիկ հաճախ չեն ցանկանում աշխատել ոչ թե աշխատավարձի ցածր լինելու պատճառով, այլ նրա համար, որ մասնագետները ձանձրանում են գերատեսչությունների մթնոլորտից, պեդանտությունից, վարչարարական տաղտկալի աշխատանքից, հավել յալ ժամերի աշխատանքից, շաբաթ–կիրակի չհանգստանալուց: Այսինքն, պետությունն իր համակարգում աշխատելը պետք է դարձնի հետաքրքիր ու հաճելի, ոչ թե լինի այնպես, որ ընկնես մի փոսի մեջ ու տարիներով ստիպված լինես այդտեղ մնալ»,– ասաց Գ.Մակարյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»