Երբ թղթի վրա հայտարարված պայքարից անցնեն իրական պայքարի, ոչ մի ահաբեկիչ չի կարող թփրտալ
ԲԼՈԳԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես ինչ հիշում եմ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ: Բայց փաստը նա է, ահաբեկչությունները գնալով ավելանում և կատարելագործվում են: Չեմ կարող հավատալ, որ աշխարհի գերտերություններն ու նրանց հատուկ ծառայությունները չեն կարողանում պայքարել ահաբեկիչների դեմ: Այ երբ PR-ի նպատակներով թղթի վրա հայտարարված պայքարից անցնեն իրական պայքարի, ոչ մի ահաբեկիչ չի կարող թփրտալ: Ես համոզված եմ:



