Նեյմարի համար Ամերիկայի Գավաթն ավարտված է
ՍՊՈՐՏՀարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան չորս խաղով որակազրկել է Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին՝ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Կոլումբիայի հետ խաղում դրսեւորած ոչ մարզական վարքի համար: Այդ մասին հայտնում է Կոնֆեդերացիայի կայքը: Բրազիլիայի հավաքականը դեռ պետք է անցկացնի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը, հաղթանակների դեպքում էլ՝ քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի հանդիպումները:
Նեյմարը պատժվել է եզրափակիչ սուլիչից հետո Պաբլո Արմերոյի մեջքին գնդակով հարվածելու համար: Նեյմարը նաեւ անպատվել էր չիլիացի մրցավարներ Էնրիկե Օսեսային եւ Ջեյսոն Մուրլյոյին: Այդ դրվագում Նեյմարին հրած կոլումբացի հարձակվող Կարլոս Բական որակազրկվել է երկու խաղով:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



