ԵԱ-2015. Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Մագնուս Կարլսենին, Հայաստանն ուժեղ էր Նորվեգիայից
ՍՊՈՐՏԻսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է նորվեգացիների հետ եւ 3 պարտիաներից հետո հաղթում է 2.5:0.5 հաշվով:
6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով 44-րդ քայլում հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենին, Հրանտ Մելքումյանը սեւերով պարտության է մատնել Ֆրոդե Ուրկադելին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Յոն Լյուդվիգ Համերի հետ: Սերգեյ Մովսեսյանը դեռ մրցում է Արյան Տարիի հետ, սակայն այդ պարտիան չի կարող ազդել մրցավարտի արդյունքի վրա:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



