Բակո Սահակյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է առկա կապերն ընդլայնելու անհրաժեշտությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի եւ դեսպանության աշխատակիցների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արծարծվել են հայկական երկու հանրապետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է առկա կապերի բարձր մակարդակը եւ այն էլ ավելի ընդլայնելու ու խորացնելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի նախանշված ծրագրերի արդյունավետ ու հաջող իրականացմանը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



