Մրցավարները պետք է պաշտպանեն Նեյմարին. Մասկերանո
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն պաշտպանել է իր ակումբակից Նեյմարին:
Ամերիկայի գավաթի խազղարկության խմբային փուլում Կոլումբիայի ընտրանու հետ կայացած խաղում (0:1) Նեյմարը սուլիչից հետո գնդակով մրցակցին հարվածելուց հետո կարմիր քարտ է ստացել ու որակազրկվել 4 խաղով:
«Մրցավարները պետք է պաշտպանեն Նեյմարին: Պաշտպանության կարիք ունեն հատկապես այն խաղացողները, որոնց նկատմամբ մեկ խաղի ընթացքում առնվազն 20 անգամ խախտում են կանոնները:
Նման որակազրկումներն ազդում են ֆուտբոլիստի հոգեբանության վրա: Չպետք է մոռանալ, որ Նեյմարն ընդամենը 20 տարեկան է»,- Մասկերանոյի խոսքերը մեջբերում է Ole-ն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



