Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նի լույսն ու ստվե­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախօրեին լրացավ Նիկոլ Փաշինյանի՝ պատմական դարձած քայլերթի մեկնարկի առաջին տարեդարձը, սակայն հեղափոխության հաղթանակի գրեթե մեկ տարում դժվարությամբ կարող ենք խոսել քաղաքական ու տնտեսական ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին։ Հեղափոխությունը ստեղծել է օրինական ընտրությունների դաշտ, սակայն դժվար է խոսել իրական մրցակցության, այլ խոսքով՝ քաղաքական գործընթացի որակական բաղադրիչի մասին։ Այսօրվա Հայաստանում, նախկինի տրամաբանությամբ, բացակայում են քաղաքական դիսկուրսն ու նոր քաղաքական մշակույթը, որոնց հանրագումարում կարող են կայացվել արդյունավետ որոշումներ։ Աղմկոտ պաշտոնանկություններ, ձերբակալություններ. սրանք են այսօրվա Հայաստանի համատեսքը նկարագրող հիմնական իրադարձությունները, որոնք թեև բնորոշ են հետհեղափոխական իրականություններին, սակայն չեն կարող լրացնել բովանդակային դիսկուրսի, ապագայի օրակարգի բացակայության բացը։

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ուրբաթ օրն աշխատանքից ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբել յանը: Արտաքուստ ամեն բան արվել է օրենքի շրջանակներում.

եթե Օպերայի գեղարվեստական ղեկավարի աշխատանքը Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 14-րդ մասի իմաստով չի համարվում ստեղծագործական աշխատանք, ապա մշակույթի նախարարի պարտականությունները կատարողն իրավաչափ է վարվել՝ ազատելով Օրբել յանին ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: Սակայն այս պարագայում միայն իրավական հիմնավորումները թերի են, ու խնդրին պետք է նայել ավելի գլոբալ համատեքստում։

Նախ՝ դարձյալ չեն հաշվարկվել որոշման հետևանքները, ու բնական է, որ ոչ միայն Օպերայի կոլեկտիվը, այլ նաև մյուս թատրոնների տնօրենները ընդվզել են մշակույթի նախարարի որոշման դեմ՝ բաց նամակով դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու պահանջելով Նազելի Ղարիբյանի հրաժարականը։ Ակնհայտորեն դոգմատիկ, կաղապարված մտածողությունն ու հեղափոխական շտապողականությունը հանգեցրել են ֆորսմաժորային իրավիճակի, որովհետև ստացվում է՝ կառավարությունը պոստֆակտում է հիմնավորումներ փնտրում կամ ներկայացնում արդեն կայացված որոշման համար։ Նազելի Ղարիբյանն, անշուշտ, ճիշտ է, երբ ասում է, որ օրենքը չի կարող հարմարեցվել կոնկրետ անձի, կամ յուրաքանչյուր մարդու համար չի կարող օրենք գրվել, մյուս կողմից՝ երբ բոլոր թատրոնների ղեկավարները պնդում են, որ ՊՈԱԿ-ների մասին օրենսդրությունը խոչընդոտում է իրենց գործունեությունը, ենթադրաբար նախարարի պաշտոնակատարը, մեղմ ասած, խեղված է ներկայացնում իրականությունը։ Այլ խոսքով՝ խնդիրը ոչ թե Օրբել յանն է, այլ օրենսդրությունը, ու եթե բոլոր թատրոնները պնդում են այն փոխելու անհրաժեշտությունը, ապա տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունները նախ պետք է օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ անեին, նոր միայն անդրադառնային կադրային հարցերին։ Կառավարությունն ու մշակույթի նախարարությունը շարժվել են ճիշտ հակառակ տրամաբանությամբ՝ մի քանի հարյուր մշակութային գործիչներով համալրելով կառավարությունից բողոքող արդեն ստվար մարդկանց շարքերը։ Ղարիբյանի հապճեպ կադրային որոշումը Նիկոլ Փաշինյանին կանգնեցրել է բարդ երկընտրանքի առջև. նա կա՛մ պետք է պաշտպանի իր թիմի անդամին՝ կորցնելով թատերական աշխարհի համակրանքը, կա՛մ էլ սրբագրի կայացված որոշումը, ինչը ևս մեկ անգամ կապացուցի, որ կառավարությունը չունի հստակ ռազմավարություն ու կատարում է քայլեր, որոնք արագ վերանայվում են հանրային դիմադրության կամ բողոքների հետևանքով։ Երեկվա հանդիպմանը գտնվել է անցումային լուծում: Ավելի քան ժամանակավոր լուծում:

Սակայն հանգստյան օրերին ակտիվ դիսկուրս էր ծավալվել ոչ միայն Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնանկության, այլ նաև աղմկոտ մի ձերբակալության առիթով։

Շաբաթ օրը ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին՝ կաշառքի կասկածանքով։ Իհարկե, ողջունելի է, որ Հայաստանում հետևողական պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, սակայն այս դեպքում, բացի հակակոռուպցիոն պայքարի բաղադրիչից, կարծում եմ՝ տեղին է խոսել ներիշխանական խմորումների մասին, որի սուբյեկտներից, նաև թիրախներից մեկը առողջապահության նախարարն է։ ՊՎԾ երկու աշխատակիցները կալանավորվել էին նրա «նախաձեռնությամբ», ըստ ամենայնի՝ եկել է հակահարվածի ժամանակը։ Համենայն դեպս՝ առողջապահության փոխնախարարի ձերբակալության շուրջ այսպիսի վարկած են առաջ քաշում մի քանի փորձագետներ։

Հեղափոխության լույսն ու ստվերն ավելի հակասական են դարձնում մեր իրականությունը՝ անորոշությունը դարձնելով մեր օրերի հիմնական բնութագրիչը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ