Շառլ Ազնավուրն արժանացել է Բելգիայի բարձրագույն պարգեւի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը Շառլ Ազնավուրին պարգեւատրել է Թագավորության բարձրագույն պարգեւներից մեկով՝ Թագի շքանշանով, հայտնում է բելգիականТelebruxelles կայքը։
Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը Բելգիայի՝ նշանակությամբ երկրորդ այդ շքանշանը ստացել է Բրյուսելում կայանալիք իր համերգի նախօրեին։
2004թ. 80-ամյա Ազնավուրին արդեն հանձնել էին բելգիական մեկ այլ շքանշան՝ Լեոպոլդ արքայի շքանշանը։ Մրցանակը նրան շնորհվել էր բարձր մակարդակով բացառիկ երկարամյա ստեղծագործական գործունեության, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանի գործունեության եւ ֆրանսիական լեզվի տարածման գործում ունեցած ավանդի համար։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



