Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հա­յաս­տա­նի ուկ­րա­ի­նա­կան դա­սե­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կիրակի օրն Ուկրաինայում վերջնականապես հաղթեց 2014-ի հեղափոխությունը, այլ խոսքով՝ կապիտալիզացվեցին դրա արդյունքները։ Ասվածը գուցե տարօրինակ թվա, որովհետև նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ կատակերգու Վլադիմիր Զելենսկին՝ իշխանությունից հեռացնելով Պետրո Պորոշենկոյին, որը նախագահ էր դարձել հենց Մայդանի շնորհիվ։

Սակայն ոչ մի պարադոքս չկա, որովհետև ուկրաինական հեղափոխության նպատակներից մեկն օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրումն էր։ Երբ մարդիկ կարողանում են փոխել հինգ տարի առաջ իրենց ձևավորած իշխանությունը, դա հենց հեղափոխության հաղթանակի կամ դեմոկրատիայի անշրջելիության հետևանք է։ Ի վերջո, հեղափոխությունը պետք է նույնանա ոչ թե կոնկրետ թիմի կամ մարդու, այլ՝ արժեքների, գաղափարների հետ։

Պետրո Պորոշենկոն գեղեցիկ ձևով ընդունեց իր պարտությունը՝ ապացուցելով, որ հեղափոխության իդեալներն իր համար ավելի կարևոր են, քան՝ իշխանության պահպանումը։

Շատերի կարծիքով՝ Հայաստանում հեղափոխության քաղաքական հաղթանակը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին, երբ «Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում։ Դա հեղափոխության մասին թյուր պատկերացում է, որովհետև, կրկնվեմ, այն չի կարող ասոցացվել կոնկրետ թիմի հետ։ Դեկտեմբերի 9-ը հաղթանակ էր, որովհետև խորհրդարանական ընտրություններն իրապես օրինական էին, ինչն արձանագրվեց նաև միջազգային դիտորդների բազմաթիվ զեկույցներում։

Սակայն մեկ ընտրությունը, նույնիսկ՝ իդեալական, չի կարող ժողովրդավարության անշրջելիության դրսևորում լինել։ Հետհեղափոխական առաջին ընտրությունները, որպես կանոն, արդար ու օրինական են լինում բոլոր երկրներում, որովհետև փողոցում հաղթանակ ապահոված հարթակն ունի հասարակական վստահության մեծ ռեսուրս և ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չունի։ Հեղափոխության վերջնական հաղթանակի մասին կարելի է խոսել, մեծ հաշվով, այն ժամանակ, երբ այն իրականացրած թիմը քաջություն կունենա հաջորդ ընտրություններում զիջել իշխանությունը։ Այնպես, ինչպես դա կիրակի օրը տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից րոպեներ անց Պետրո Պորոշենկոն արժանապատվորեն ընդունեց իր պարտությունը։

Ուկրաինական ընտրությունները Հայաստանի համար ուսանելի են այլ առումով ևս։ Ուկրաինական հեղափոխությունից ընդամենը հինգ տարի անց ընտրությունների միջոցով հաղթանակ տարավ պոպուլիստական կարգախոսներով հանդես եկող շոումենը, որն, իր իսկ խոստովանությամբ, նույնիսկ քաղաքական գործիչ չէ ու եկել է կոտրելու համակարգը։ Աղմկոտ ու աննախադեպ բանավեճի ընթացքում Զելենսկին Պորոշենկոյին ասաց, որ ինքը ոչ թե նրա մրցակիցը, այլ դատավճիռն է։ Ուկրաինայի նորընտիր նախագահը միանգամայն ճիշտ էր ու Պորոշենկոյի հեղափոխական թիմի ֆիասկոն սպառնում է բոլոր նրանց, ովքեր այդպես էլ չեն կարողանում հաղթահարել հեղափոխական էյֆորիան ու պետական օրակարգը ձևախեղում են պոպուլիստական կարգախոսներով, իսկ արդյունավետ համակարգի բացակայության վակուումը ժամանակի ընթացքում լցվում է կոռուպցիոն սխեմաներով։ Հուսանք, որ Հայաստանը հինգ տարի անց կկարողանա շրջանցել այս օրինաչափությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ընտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկան