Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ժամանակ». Նոր բացահայտումներ Հանքավանի եռակի սպանությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«2015 թվականի նոյեմբերի 16-ին ահազանգ էր ստացվել, որ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, ևս մեկ տղամարդու դիակ հայտնաբերվել էր  Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում։ Սպանվածներից երկուսը՝ Վահե Գալստյանը և Վարդան Գալստյանը, Հրազդանում ժամանակին հայտնի գործարար, բանկի կառավարիչ Ֆրունզիկ Գալստյանի որդիներն են։ Ավելի ուշ հայտնի դարձավ երրորդ սպանվածի ինքնությունը՝ Արմեն Հովհաննիսյան։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, երեկ ոստիկանություն ներկայացավ սպանության մեջ կասկածվող անձը՝ 1988թ. ծնված Հայրապետ Սեփոյանը, ով Աժ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի քրոջ որդին Է։

 Սպանության մանրամասների վերաբերյալ երեկ մեզ մի շարք ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան։ Դեպքի վայր մեկնած «Ժամանակի» թղթակցին Հայրապետ Սեփոյանի գյուղում՝ Մարմարիկում, գյուղացիներից մեկը պատմեց, որ Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը, Հանքավանում անտառապահ Է աշխատում։ Դեպքի օրը երեկոյան սպանված եղբայրները հորը պատկանող օբյեկտում 5 հոգով քեֆ են արել, ուրախացել են։ Նրանք խմած վիճակում ծառ են հատել, որից հետո Գագիկ Սեփոյանը մոտեցել Է նրանց և պարզաբանում պահանջել, թե ինչու են հատել ծառը։ Տղաները վիճաբանության մեջ են մտել անտառապահի հետ և երկաթե ձողով հարվածել նրա դեմքին, որից ամբողջությամբ մնասվել Է Սեփոյանի աչքը։ Նա այժմ գտնվում Է Երևանում՝ հիվանդանոցում։

Կատարվածից հետո որդին՝ Հայրապետ Սեփոյանը լսելով այս մասին, ըստ երևույթին, զայրացել Է, վերցրել Է ինքնաձիգը և գնացել դեպքի վայր, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը։ Հայրապետը կրակել Է Վահեի, Վարդանի և նրանց ընկեր Արմենի ուղղությամբ։

Հայրապետի համագյուղացին ասաց, որ երիտասարդը շատ հարգված Էր գյուղում, երբեք որևէ անախորժության մեջ չի եղել, նույնիսկ այն հանգամանքը, որ քեռին պատգամավոր է եղել, նրան չի ստիպել իրեն վատ պահել։ Համագյուղացին նշեց, որ Հայրապետի հայրը դեռևս հիվանդանոցում է, իսկ մայրը նոր է դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ իմանալով դեպքի մասին՝ վատացել էր։
Երեկ մենք զրուցեցինք նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետի հետ, ով ասաց, որ դեպքի ժամանակ սպանվածներից երրորդը՝ Արմեն անունով երիտասարդը, որը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, «Նիսան» մակնիշի մեքենայով կարողացել է մոտ երկու կիլոմետր քշել և «Տաք ջուր» կոչվող վայրում մարդկանցից օգնություն խնդրել։ Նրան օգնել է տեղում գտնվող պահակը՝ Սերյոժան, ով էլ հենց ահազանգել էր ոստիկանություն։ Նա տղային տարել է պահակատուն՝ օգնություն ցույց տալու, սակայն մինչ շտապօգնության հասնելը՝ տղան արնաքում է եղել և մահացել։ Թե ինչպես է երիտասարդը կարողացել հրազենային վնասվածքով երկու կիլոմետր մեքենան վարել, արդյոք սպանված երիտասարդներն իսկապես ալկոհոլի ազդեցության տակ են եղել, թե ոչ՝ կպարզի քննությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ