Ադրբեջանն արգելել է իր օդային տարածքով Գյումրիից օդ բարձրացած ռուսական ինքնաթիռի թռիչքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանն արգելել է իր օդային տարածքով Գյումրիից օդ բարձրացած Ռուսական ռազմատիեզերական օդուժի ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռի թռիչքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին վկայող ձայնագրություն է հրապարակել Mil-avia բլոգը:
Ձայնագրության մեջ օդաչուն տեղյակ է պահում Գյումրիի օդանավակայանի դիսպետչերին, որ պատրաստվում է վայրէջքի, քանի որ Ադրբեջանի ռազմական սեկտորը չի թույլատրել թռիչքն իր օդային տարածքով:
Ինքնաթիռը հետագայում, այնուամենայնիվ, իրականացրել է թռիչքն Ադրբեջանի օդային տարածքով և կատարել նաև հետադարձ չվերթ: Բլոգերը կատարվածը տարօրինակ է համարում G-20 գագաթնաժողովի անցկացման ֆոնին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



