«Ռեալում» ինձ անպետք էի զգում. Չիչարիտո
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը (Չիչարիտո), ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ «Ռեալում», հայտարարել է, որ հիասթափված է Մադրիդում անցկացրած ժամանակահատվածից: Չիչարիտոն նշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի` «Ատլետիկոյի» դեմ խաղում խփած վճռորոշ գոլն իր համար սփոփիչ նշանակություն է ունեցել:
-«Ատլետիկոյի» դարպասը խփած գոլն ինձ համար սփոփանք էր, քանի որ մրցաշրջանը շատ բարդ ստացվեց: Ես գրեթե հնարավորություն չեմ ունեցել ունակություններս ցուցադրելու համար: Գոլից հետո կարծես ազատագրվեցի ծանրությունից:
Ես շատ երկար ժամանակ եմ տաքացրել պահեստայինների նստարանը: Մադրիդում անցկացրած ժամանակահատվածն ինձ համար ավելի քան հիասթափեցնող էր, ես ինձ անպետք էի զգում,-Չիչարիտոյի խոսքը մեջբերված է «AS»-ից:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



