Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ և ինչ­պե՞ս նպաս­տեց «ղա­լա­թին»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Ղալաթ էին անում». փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին Ապարանում լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել՝ անդրադառնալով օրերս Ազատության հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ընթացքում ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանի հայտարարություններին, կոչերին, երբ վերջինս ասել էր, որ ինքն առաջինը կլինի, որ կոչ կանի ու կգնա և «քարով կցխի» Բակո Սահակյանի գլուխը, եթե վերջինս հանկարծ որոշի Ռոբերտ Քոչարյանին տանել Արցախ և չվերադարձնել ՀՀ իրավապահներին։ Ի դեպ, փոխվարչապետը տեղի ունեցածը համարում է «որոշ մարդկանց ինքնագլուխ քայլերի արդյունք»։

Իհարկե, ողջունելի է, որ իշխանությունը բարձր մակարդակով փորձում է սահմանազատվել քաղաքական մարգինալիզմից, սադրանքից, որը միայն կարող է խորացնել Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև վերջին շրջանում նկատվող լարվածությունը։ Մյուս կողմից՝ առավել քան ակնհայտ է, որ Հայաստանում ձևավորված քաղաքական անորակ մշակույթի հիմնական պատասխանատուն հենց իշխանությունն է, որի մեկ տարվա քաղաքականությունը, հասարակությանը սորտավորելու՝ «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» բաժանելու մոլուցքը պարարտ հող է ստեղծում նման «ինքնագլխության» համար, էլ չեմ ասում այն մասին, որ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ հանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանն անդամակցում է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Հիմա իշխանությունն իրավունք չունի իրեն պահել դիտորդի կարգավիճակում ու պետք է ոչ միայն սահմանազատվի «ինքնագլուխ» խմբակից (խմբակներից), այլև հստակ քաղաքական ու իրավական գնահատականներ տա հանրահավաքին ու դրանում հնչած բռնության կոչերին։

Համենայն դեպս, քաղաքական դատապարտող գնահատականներ չեմ լսել, գոնե առայժմ իշխանությունն ընդամենը սահմանազատվել է «գլուխ ցխողներից», ինչը հիմք է տալիս ենթադրել, որ այս խմբակն, այնուամենայնիվ, անուղղակիորեն խրախուսվում է հեղափոխության թիմի կողմից։ Պատահական չէ, որ այս խումբն իշխանության համար եղել է «փողոցային արդարադատության» հիմնական գործիքը, երբ նրան պետք էր դատարանների մոտ ակցիաներ կազմակերպել Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի դեմ։ Թերևս դա է պատճառը, որ ագրեսիվ երիտասարդներն իրենց այդքան ինքնավստահ են զգում. նրանք կարծում են, որ եթե Քոչարյանի դեմ երթեր ու ցույցեր են արել, ապա «ինդուլգենցիա» ունեն ու կարող են ուզածդ վայրում հանրահավաք անել՝ առանց իրազեկման, ու ցանկացած մեկին սպառնալ՝ չենթարկվելով քրեական պատասխանատվության։

Հանրահավաքի հաջորդ օրը Ջիվան Աբրահամյանն, իհարկե, ոստիկանություն հրավիրվել է, սակայն այնպիսի տպավորություն է, որ դա ֆորմալություն է եղել։ Համենայն դեպս, հենց քաղմասից դուրս գալուց հետո Աբրահամյանը լայվ մտավ ու նույն ամբարտավան տոնով սկսեց սպառնալ՝ այս անգամ այն պատգամավորներին, որոնք հստակ քաղաքական գնահատական էին տվել նրա ոչ ադեկվատ ելույթին։

Սա նույնպես խոսում է այն մասին, որ իշխանություններն առնվազն անուղղակիորեն քաջալերում են նման «ինքնագործ» «հեղափոխական» խմբերի գործունեությունը։ Ի վերջո, եթե երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանների մուտքերը շրջափակելու անօրինական հորդոր է անում, ապա ինչո՞ւ պետք է կաշկանդվի մի երիտասարդ, որը չունի պետական կամ քաղաքական զսպող կարգավիճակ։ Այլ խոսքով՝ իշխանությունները ոչ թե պետք է հետադարձ ռեժիմով տարանջատվեն Ազատության հրապարակի նորօրյա «հերոսներից», այլ վերանայեն իրենց անհանդուրժող, երբեմն ագրեսիվ քաղաքականությունը, որը ֆորմալացնում է քաղաքական մարգինալիզմը։

Սակայն, դատելով իրադարձություններից, իշխանություններն իրենց քաղաքականությունը վերանայելու ցանկություն չունեն, նույնիսկ՝ Արցախի հետ հարաբերություններում։ Հանրապետության օրը դարձավ առաջին առիթը, երբ Արցախի ղեկավարները պետականորեն չէին հրավիրվել Հայաստանում կազմակերպված միջոցառումներին։ Հետո զարմանում ենք, որ մի երիտասարդ Ազատության հրապարակում կարող է նման ելույթ ունենալ՝ սպառնալով «քարով ցխել» Բակո Սահակյանի գլուխը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Իրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ Ակոպյան