Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ և ինչ­պե՞ս նպաս­տեց «ղա­լա­թին»

ANALYSIS

«Ղալաթ էին անում». փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին Ապարանում լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել՝ անդրադառնալով օրերս Ազատության հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ընթացքում ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանի հայտարարություններին, կոչերին, երբ վերջինս ասել էր, որ ինքն առաջինը կլինի, որ կոչ կանի ու կգնա և «քարով կցխի» Բակո Սահակյանի գլուխը, եթե վերջինս հանկարծ որոշի Ռոբերտ Քոչարյանին տանել Արցախ և չվերադարձնել ՀՀ իրավապահներին։ Ի դեպ, փոխվարչապետը տեղի ունեցածը համարում է «որոշ մարդկանց ինքնագլուխ քայլերի արդյունք»։

Իհարկե, ողջունելի է, որ իշխանությունը բարձր մակարդակով փորձում է սահմանազատվել քաղաքական մարգինալիզմից, սադրանքից, որը միայն կարող է խորացնել Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև վերջին շրջանում նկատվող լարվածությունը։ Մյուս կողմից՝ առավել քան ակնհայտ է, որ Հայաստանում ձևավորված քաղաքական անորակ մշակույթի հիմնական պատասխանատուն հենց իշխանությունն է, որի մեկ տարվա քաղաքականությունը, հասարակությանը սորտավորելու՝ «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» բաժանելու մոլուցքը պարարտ հող է ստեղծում նման «ինքնագլխության» համար, էլ չեմ ասում այն մասին, որ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ հանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանն անդամակցում է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Հիմա իշխանությունն իրավունք չունի իրեն պահել դիտորդի կարգավիճակում ու պետք է ոչ միայն սահմանազատվի «ինքնագլուխ» խմբակից (խմբակներից), այլև հստակ քաղաքական ու իրավական գնահատականներ տա հանրահավաքին ու դրանում հնչած բռնության կոչերին։

Համենայն դեպս, քաղաքական դատապարտող գնահատականներ չեմ լսել, գոնե առայժմ իշխանությունն ընդամենը սահմանազատվել է «գլուխ ցխողներից», ինչը հիմք է տալիս ենթադրել, որ այս խմբակն, այնուամենայնիվ, անուղղակիորեն խրախուսվում է հեղափոխության թիմի կողմից։ Պատահական չէ, որ այս խումբն իշխանության համար եղել է «փողոցային արդարադատության» հիմնական գործիքը, երբ նրան պետք էր դատարանների մոտ ակցիաներ կազմակերպել Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի դեմ։ Թերևս դա է պատճառը, որ ագրեսիվ երիտասարդներն իրենց այդքան ինքնավստահ են զգում. նրանք կարծում են, որ եթե Քոչարյանի դեմ երթեր ու ցույցեր են արել, ապա «ինդուլգենցիա» ունեն ու կարող են ուզածդ վայրում հանրահավաք անել՝ առանց իրազեկման, ու ցանկացած մեկին սպառնալ՝ չենթարկվելով քրեական պատասխանատվության։

Հանրահավաքի հաջորդ օրը Ջիվան Աբրահամյանն, իհարկե, ոստիկանություն հրավիրվել է, սակայն այնպիսի տպավորություն է, որ դա ֆորմալություն է եղել։ Համենայն դեպս, հենց քաղմասից դուրս գալուց հետո Աբրահամյանը լայվ մտավ ու նույն ամբարտավան տոնով սկսեց սպառնալ՝ այս անգամ այն պատգամավորներին, որոնք հստակ քաղաքական գնահատական էին տվել նրա ոչ ադեկվատ ելույթին։

Սա նույնպես խոսում է այն մասին, որ իշխանություններն առնվազն անուղղակիորեն քաջալերում են նման «ինքնագործ» «հեղափոխական» խմբերի գործունեությունը։ Ի վերջո, եթե երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանների մուտքերը շրջափակելու անօրինական հորդոր է անում, ապա ինչո՞ւ պետք է կաշկանդվի մի երիտասարդ, որը չունի պետական կամ քաղաքական զսպող կարգավիճակ։ Այլ խոսքով՝ իշխանությունները ոչ թե պետք է հետադարձ ռեժիմով տարանջատվեն Ազատության հրապարակի նորօրյա «հերոսներից», այլ վերանայեն իրենց անհանդուրժող, երբեմն ագրեսիվ քաղաքականությունը, որը ֆորմալացնում է քաղաքական մարգինալիզմը։

Սակայն, դատելով իրադարձություններից, իշխանություններն իրենց քաղաքականությունը վերանայելու ցանկություն չունեն, նույնիսկ՝ Արցախի հետ հարաբերություններում։ Հանրապետության օրը դարձավ առաջին առիթը, երբ Արցախի ղեկավարները պետականորեն չէին հրավիրվել Հայաստանում կազմակերպված միջոցառումներին։ Հետո զարմանում ենք, որ մի երիտասարդ Ազատության հրապարակում կարող է նման ելույթ ունենալ՝ սպառնալով «քարով ցխել» Բակո Սահակյանի գլուխը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield