ՌԴ-ն հետաքրքրված է ՀՀ ռազմարդյունաբերությունով
ԲԼՈԳԿարեն Մկոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին հինգ տարիներին Հայաստանում ընթանում է ռազմարդյունաբերական ոլորտի բարեփոխումների ծրագիր: Մասնավորապես, խոսքը գնում է անհրաժեշտ հզորությունների ստեղծման, գոյություն ունեցող սպառազինության արդիականացման, պայթուցիկ նյութերի արտադրության նպատակով ռազմական քիմիայի վերականգնման, նոր տեսակի զինամթերքի ստեղծման, հակաօդային պաշտպանություն և նմանատիպ այլ գործողությունների իրականացման մասին:
Նոյեմբերի 18-19-ը Հայաստան էր այցելել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը:
Այցի նպատակն էր, ծանոթանալ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին,ինչպես նաև փորձել համագործակցության նոր եզրեր գտնել հետագայում նոր 4եռնարկություններ ստեղծելու նպատակով:
Ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը բնականաբար ունի իր ուրույն դերը Հայաստանի համար: